f

Անկախ

Ռուբեն Վարդանյանին դեռ չեմ վստահում և այս պահին պատրաստ չեմ համագործակցել նրա հետ․ արցախցի քաղաքական գործիչ․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցն է արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը։

- Դուք մինչեւ վերջերս Ստեփանակերտում՝ նախագահականի դիմաց ցույցեր էիք կազմակերպում, ամենաակտիվ մասնակիցներից էիք, որոշ պաշտոնյաների հրաժարականն էիք պահանջում։ Կարողացա՞ք լսելի դարձնել ձեր ձայնը։

- Միանշանակ, մեր ձայնը լսելի դարձավ թե՛ իշխանություններին, թե՛ արտաքին աշխարհին։ Մեր պահանջը եղել է ներքին փոփոխությունները, որոնք օրերս կսկսվեն։ Ցավոք, ամեն ինչ չէ, որ մեր ուզածով է, սակայն պայքարը շարունակվում է։ 

- Ցույցեր այլեւս չեք անում, ո՞րն է պատճառը։

- Մենք որոշել ենք դադարեցնել նստացույցն ու հավաքները, որը տեւել է 55 օր։ Այդ որոշումը կայացվել է Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումից հետո, ով հավաստիացրեց մեզ, որ կլինեն փոփոխություններ, եւ բոլոր նշանակումները կարվեն իր ու իր թիմի կողմից, առանց իշխանության՝ այդ ամենում խառնվելու։ Մենք ուշադիր հետեւելու ենք այդ ամենին, իսկ պահանջներ դեռ կան, եւ մենք հետեւողական ենք լինելու այդ խնդիրների լուծմանը, անելիքներ շատ ունենք:

- Ի՞նչ պահանջներ ունեք, որոնց լուծմանը հետամուտ եք լինելու։

- Այո, պահանջներ շատ կան։ Առաջին փուլով պահանջում էինք պետնախարարի, ֆինանսների նախարարի եւ անվտանգության խորհրդի քարտուղարին փոխարինելը։ Հիմա հետամուտ ենք լինելու, որ Վիտալի Բալասանյանին էլ պաշտոնից ազատեն։ Ընդհանրապես, շատ բան կա փոխելու, ահագին խնդիրներ ունենք։ 

- Ինչո՞վ է պայմանավորված Վիտալի Բալասանյանին հեռացնելու Ձեր ձգտումը։

- Վիտալի Բալասանյանի՝ պաշտոնից հեռացումը բխում է Արցախի շահերից։ Մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ հնարավոր չէ թուրքի հետ միասին ապրել, այս թեզն ենք առաջ քաշում ու ասում՝ ճանաչեք հանուն փրկության, իսկ Վիտալի Բալասանյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, մոտիկություն, ախպերություն է անում թուրքերի հետ։ Դա ինչպե՞ս հասկանալ։ Եվ, ընդհանրապես, ո՛չ նորմալ կրթված է, ո՛չ էլ այս երկու տարվա մեջ մի դրական բանի ենք հասել, գնալով տարածքներ ենք զիջում։ Իսկ վերջին նրա արկածը լրիվ սահմաններից դուրս էր, երբ ազերիների ներկայությամբ մեր ոստիկաններին անպատվել ու վիրավորել էր այն բանի համար, որ չէին համաձայնել ադրբեջանական համարանիշներով մեքենա թողնել՝ մուտք գործի Արցախի տարածք։

- Ռուբեն Վարդանյանին ինչպե՞ս են ընկալում Արցախում, նրան որպես Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի գործիչ են տեսնում։ Դուք վստահո՞ւմ եք Վարդանյանին, պատրաս՞տ եք համագործակցել նրա հետ։

- Ռուբեն Վարդանյանն Արցախում ընկալվում է որպես հարուստ, կրթված, լավ կապեր ունեցող մարդ: Այո, բավականին մեծ զանգված նրա հետ հույսեր է կապում։ Նրան շատը ընկալում են որպես ռուսի մարդ։ Այս պահին դեռ որոշ հարցերի չեմ կարող պատասխանել, ժամանակը ցույց կտա, բայց դեռ չեմ վստահում եւ այս պահին պատրաստ չեմ համագործակցել նրա հետ:

- Ձեզ պարբերաբար այս կամ այն ճամբարին են դասում, որեւէ քաղաքական կողմնորոշում ունե՞ք կամ քաղաքական նախընտրություն, ինչո՞ւ է նման կարծիք ձեւավորվել։

- Ինձ պարբերաբար այս կամ այն ճամբարին դասելը կապված է իմ կողմից իրերն իրենց անուններով կոչելու հետ։ Եթե հանկարծ խոսքիս մեջ Ռուսաստանի վերաբերյալ դժգոհություն հայտնեմ, կսկսեն ինձ սորոսական անվանել, հանկարծ ԱՄՆ-ի դեմ մի բան ասեցի, սկսում են ինձ ռուսական գործակալ անվանել։ Նման «գուշակներ», ցավոք, լինում են, սակայն Արցախը փոքր տեղ է, նման մեթոդներով մարդկանց դժվար է մոլորեցնել: 

- Սոչիի եռակողմ հանդիպմանն ընդառաջ, տեղի ունեցավ լայնածավալ հանրահավաք Ստեփանակերտում։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր եղա՞վ հասցնել այն ուղերձը, որն ուզում էիք հայտնել։

- Հավաքին մասնակցել է մոտ 60 հազար մարդ, ինչը փաստում է, որ Ալիեւը ստում է, երբ ասում է, թե իբր Արցախում 20-30 հազար մարդ է ապրում: Այդ առումով մենք մեր ձայնը հասցրինք ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ մնացած աշխարհին՝ ցույց տալով, որ այստեղ կա ժողովուրդ, որը դիմում է աշխարհի հանրությանը՝ ասելով, որ անհնար է ապրել հայերի նկատմամբ պետական մակարդակով ատելություն քարոզող Ադրբեջանի կազմում, որ դա հավասարազոր է էթնիկ զտման, որ Արցախի ժողովուրդն էլ իրավունքներ ունի։ Ուղերձը տեղ հասել է, իսկ ինչպիսի հետեւանքներ կունենա՝ ժամանակը ցույց կտա։ 

- Հանրահավաքին ներկա էին Արցախի նախկին երկու եւ ներկայիս նախագահը, այդ ուղերձի իմաստը, ըստ Ձեզ, ո՞րն էր։

- Կարծում եմ՝ փորձել են ցույց տալ, որ այդ հարցում միակարծիք ու միասնական են։ Բայց մեր գործն է՝ նրանց հասկացնել, որպեսզի վերադարձի մտքեր չծագեն նրանց մոտ։ Մենք մտածում ենք Արայիկ Հարությունյանից ոնց ազատվենք, հանկարծ չմտածեն հետ գալու մասին, եղել են, տեսել ենք, «գոհ» ենք…

- Արցախահայության շրջանում ի՞նչ տրամադրություններ են գերիշխում, իսկապե՞ս փրկության միակ հույսը ռուս խաղաղապահ զորակազմի մեջ են տեսնում։

- Պատերազմից անմիջապես հետո ռուս խաղաղապահների նկատմամբ շատ մեծ վստահություն կար։ Հետագայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ժողովրդի մեջ վստահությունը պակասեց: Միաժամանակ, բոլորիս էլ պարզ է, որ ռուս խաղաղապահների՝ այստեղ գտնվելը հանդիսանում է արցախահայության՝ իր հողում գոյատեւման գլխավոր գործոնը։ Սակայն բոլորին պետք է պարզ լինի, որ Արցախը հայկական է, մեր ապագան Հայաստանի հետ է:

- Ադրբեջանն անընդհատ շրջանառում է Արցախին, այսպես կոչված, մշակութային ինքնավարություն տալու հարցը, որը ենթադրում է Ադրբեջանի քաղաքացիության ընդունում, եթե ուզում ես ապրել Արցախում, կամ էլ հեռանալ Հայաստան։ Արցախցիներն ինչպե՞ս են արձագանքում այս լուրերին։

- Արցախցիների բացարձակ մեծամասնությունն իր ապագան տեսնում է մայր Հայաստանի հետ։ Թշնամին ուզում է հայաթափել Արցախը, իսկ մենք պետք է ամեն կերպ կարողանանք պահել Արցախը հայկական։

- Այսինքն՝ վերջին շրջանում տարածվող կարծիքները, թե արցախցիներն իրենց ապագան միայն Ռուսաստանի հետ են տեսնում, իրականությանը չի՞ համապատասխանում։

- Չգիտեմ՝ որ արցախցին է իր ապագան Ռուսաստանի հետ տեսնում, բայց ով այդպես է տեսնում՝ պահող չկա, թող գնա Ռուսաստանում իր ապագան վայելի։ Այդ ամենը քաղաքական ինտրիգներ են, մարդիկ կան, որոնց համար «հայրենիք» հասկացությունը բացակայում է, Նժդեհի նշած՝ հայի անմրցելի տականքներն են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ռուբեն Վարդանյան Հայաստան Արցախի Հանրապետություն մամուլի տեսություն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին