f

Անկախ

Գնել Սանոսյանն Աշտարակ-Մուղնի հատվածում արձանագրել է մի շարք թերություններ և հանձնարարել չվճարել շինարարին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված են։

Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։

Հաջորդ կանգառը Աշտարակ-Մուղնի հատվածում էր, որտեղ դիտարկվել է Մ-3, Մարգարա-Վաղարշապատ-Աշտարակ-Վանաձոր-Վրաստանի սահման 39+500-41+000 հատվածը։

Այստեղ նախարար Սանոսյանն արձանագրել է մի շարք թերություններ և հանձնարարել չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար, քանի դեռ թերությունները վերացված չեն։

Նախարարը դիտարկել է նաև Աշտարակ-Սասունիկ- Շահումյան՝ Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ27+000-կմ35+535 հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Աշխատանքներն իրականացվում են 2022թ․ պետական բյուջեի ծրագրով։ Կատարված է աշխատանքի 35 տոկոս։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Հատկապես շեշտվել է աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու կարևորությունը։

Հայաստան Գնել Սանոսյան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին