f

Անկախ

Վարչապետին ուղղված նամակի պատասխանից է կախված քայլերի հաջորդականությունը. Բրյուսովի ուսանող


Վարչապետի աշխատակազմը երեք շաբաթ անց էլ դեռ չի պատասխանել Բրյուսովի անվան պետական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների կողմից Կառավարության ընդունարան հանձնած նամակին, որում բրյուսովցիներն առաջարկում էին կանգնեցնել երեք բուհերի միավորման գործընթացը, որի հետեւանքով պետք է լուծարվեն Բրյուսովն ու Ֆիզկուլտինստիտուտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի 3–րդ կուրսի ուսանող Ելենա Բդոյանը։

Երկու շաբաթ է՝ Բրյուսովի անվան համալսարանում վերսկսվել են դասապրոցեսը, ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը որոշել էին դադարեցնել գործադուլն ու դասադուլը, երբ հանդիպել էին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հետ։

Հոկտեմբերի 21–ին Համբարձում Մաթեւոսյանի եւ բուհի ղեկավարության հանդիպման ժամանակ նշվել էր, որ վարչապետին ուղղված համալսարանի ուսանողների եւ աշխատողների նամակի պատասխանը կտրամադրվի հնարավորինս սեղմ ժամկետում։ Բացի այդ ընդգծվել էր, որ բուհերի միավորման գործընթացը տեղի է ունենալու «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն։

Հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռքբերվել շահագրգիռ կողմերի հետ շարունակել քննարկումները՝ խոշորացվող բուհերի ձեւավորման առավել արդյունավետ մոտեցումները նախանշելու համար։

Արդյո՞ք սա նշանակում է, որ բրյուսովցիներն այսքանով ավարտում են բողոքի ակցիաները. Ելենա Բդոյանն ասաց, որ վարչապետին ուղղված նամակի պատասխանից է կախված Բրյուսովի անվան պետական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների քայլերի հաջորդականությունը։

Բուհերի միավորմանը դեմ Բրյուսովի անվան համալսարանում անհամբեր սպասում են վարչապետին ուղղված նամակի պատասխանին։

Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ կառավարությունը որոշել է փակել Բրյուսովը։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 13–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ քննարկվում է Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի եւ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միավորման մասին որոշումը։ Ըստ նախարարի՝ դեռ օգոստոսի 9-ին երեք բուհերի ռեկտորների հետ հանդիպմանն է հայտարարվել, որ նման գաղափար կա։ Դումանյանի համոզմամբ՝ երեք բուհերի միավորումը կրթության որակի բարձրացման միտում ունի։ Բրյուսովի անվան համալսարանը դեմ էր արտահայտվել բուհերի միավորման գործընթացին։ Բրյուսովցիները բողոքի ակցիաներ էին սկսել, գործադուլ եւ դասադուլ հայտարարել։ Իսկ հոկտեմբերի 17–ին էլ նրանք երթով շարժվել էին Կառավարություն եւ նամակ փոխանցել վարչապետի ընդունարան, որում առաջարկում էինք կասեցնել բուհերի միավորման գործընթացը եւ ձեւավորել մասնագիտական խումբ, որը կարող է բուհերի արդյունավետության բարձրացման ծրագիր մշակել։

«Եթե դա պահանջում է բուհերի միավորում, թող նաեւ միավորում լինի, բայց այդ հանձնախմբում պետք  է ներառել նաեւ բուհերի ներկայացուցիչներից, որից հետո միայն հրապարակային քննարկում ունենալ»– լրագրողների հետ զրույցում ասել էր Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում էլ դեմ էին արտահայտվել այս գաղափարին։ Ավելի ուշ միայն Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստից հետո հայտարարություն էր տարածվել, որ Մանկավարժականն աջակցում է  բուհերի միավորման գործընթացին։

Նշենք, որ մինչեւ այս պահը երեք բուհերի միավորման վերաբերյալ նախագիծ շրջանառության մեջ չի դրվել։ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ այս պահի դրությամբ բուհերի միավորման վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթը ներկայացվել է Արդարադատության նախարարությանը։

«Դեռ որեւէ նախագիծ չկա, այդ ամենը քննարկման եւ մշակման փուլում է»,– շեշտեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարը։

Հայաստան Բրյուսովի անվան համալսարան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին