f

Անկախ

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում կմեկնարկի  Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը


2022թ. նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:

 

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Armenia 301 նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար: Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել, էլեկտրոնային հատուկ հարթակում միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին: 

 

Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան: 

 

Համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

 

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր):

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:

 

Համերգի կազմակերպիչն է «Արվեստ 23» ՀԿ-ն:

 

Վլադիմիր Սպիվակով Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին