f

Անկախ

Ռուսաստանը սպառել է իր ժամանակակից հրթիռների մոտ 80%-ը․ Economist


Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի Դաշնությունն արդեն օգտագործել է իր ժամանակակից հրթիռների 80%-ը, Ռուսաստանին մոտ 120 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է մնացել։

Այս մասին The Economist-ին տված մեկնաբանությունում հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Նա նշել է, որ հոկտեմբերին ռուսները «Իսկանդերի» 25 հրթիռ են արձակել Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի Զինված ուժերը կարողացել են խոցել միայն երեքը։ Սկիբիցկին հաշվարկել է, որ Ռուսաստանին մնացել է «Իսկանդերի» ընդամենը 120 հրթիռ։ Սրա հետ մեկտեղ, այլ աղբյուրներ պնդում են, որ «Կինժալ» տեսակի հրթիռների թիվը մոտ 40 է։

Նշվում է, որ քանի որ Ռուսաստանի Դաշնության պաշարները համալրվում են իրանականներով, ՌԴ-ն կարող է կրկնապատկել հարձակումները։ Կրեմլը նախատեսում է Իրանից գնել «Ֆաթեհ-110» և «Զոլֆաղար» բալիստիկ հրթիռներ և դրանք օդային ճանապարհով ուղարկել Ղրիմ, իսկ ծովով՝ Կասպից ծովի ռուսական նավահանգիստներ, հայտնում է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը։

Ուկրաինացի պաշտոնյաները խոստովանում են, որ Ուկրաինան դեռևս չունի արդյունավետ պաշտպանություն իրանական հրթիռներից, որոնք թիրախները խոցում են շատ ավելի մեծ արագությամբ, քան թևավոր հրթիռները կամ անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռների դեմ:

Ավելի վաղ ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, որ Իրանը ծրագրում է նոյեմբերի սկզբին Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարք։ 
 

Ռուսաստան Աշխարհում հրթիռակոծություն ռուս-ուկրաինական պատերազմ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին