f

Անկախ

Ookla® ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» Speedtest® մրցանակներ


Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։

«Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճուքով ենք հանձնում թե՛ «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» և թե՛ «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակները Ucom-ին։ Այս ճանաչումը 2022 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», - ասել է Ookla®-ի վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկը:

«Վերջին 2 տարիների ընթացքում մենք եռապատկել ենք ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունները 30 հազար առկա բաժանորդների համար։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։ Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ավելին, մեր ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների գրեթե կեսն արդեն իսկ օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետը, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որն այժմ տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi 6 տեխնոլոգիայով աշխատող սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է շարժական կապի բիզնեսին, ապա 2021 թվականի երկրորդ կիսամյակում շարժական կապի ծառայության Level Up առաջարկի մեկնարկից ի վեր Ucom-ին միացել են շարժական կապի ռեկորդային թվով բաժանորդներ և ներկայումս Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդների գրեթե կեսն օգտվում է այդ սակագնային պլանի առավելություններից: Ի դեպ, 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, - «Շնորհակալ եմ Ucom-ի ամբողջ թիմին, 1500 աշխատակիցներից յուրաքանչյուրին՝ մալուխ անցկացնողներից ու ցանցը նախագծողներից մինչև զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ Յուքոմի հաճախորդների դրական փորձառությունն ապահովելու համար։ Այս երկու մրցանակները մեր համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն են ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով»:

Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

   

 

Յուքոմ մրցանակներ Ookla ընկերություն Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին