f

Անկախ

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների քարոզարշավը, ըստ որոշ մասնագետների, դարձել է նախկինների ճակատամարտ․ VOA-ի անդրադարձը


«Հանրապետական քաղաքական գործիչները շահագրգռված չեն խնդիրների լուծմամբ: Նրանք շահագրգռված են ձեզ զայրացնելով, իսկ հետո գտնել որևէ մեկին, ում մեղադրում են: Եվ նրանք հույս ունեն, որ դա ձեզ կշեղի այն փաստից, որ իրենք չունեն իրենց սեփական պատասխանները»,-հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հանրապետականի կողմից նույնպես հարթակում է ծանոթ դեմք, ծանոթ խոսքերով. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է՝ «Ընտրությունները կեղծվել են, գողացել են, հիմա մեր երկիրը կործանվում է։ Ես երկու անգամ առաջադրվել եմ, երկու անգամ հաղթել եմ»։

Մինչ ամերիկացիները մասնակցում են միջանկյալ ընտրություններին, նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես դուրս են եկել քարոզարշավի, որպեսզի օգնեն դեմոկրատներին պահպանել իրենց դիրքերը՝ մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և նրանց 50 տեղերը Սենատում:

Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Թևի Տրոյի խոսքով՝ «Թրամփն, օրինակ, կարող է լցնել հանրահավաքների դահլիճները, քանի որ նա լավ խոսող է, սիրում է դա անել և զվարճացնում է: Օբաման լավ խոսնակ է, բայց ես նրան չէի դիտի որպես զվարճացնողի, մինչդեռ Բայդենը ոչ լավ խոսնակ է, ոչ էլ շատ զվարճալի: Դա կարող է բացատրել փաստը, որ դեմոկրատներն իրականում այդքան էլ չեն օգտագործում Բայդենին եզրափակիչ պայքարում»:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 40%-ն է հավանություն տալիս Բայդենի աշխատանքին, դրա համար որոշ նահանգներում Օբաման առավել պահանջված է:

«Ես այստեղ եմ՝ ձեզ խնդրելու քվեարկել»,-ասել է նա։ Օբամայի նպատակն է օգնել պաշտպանել Բայդենի օրենսդրական օրակարգը նրա պաշտոնավարման մնացած երկու տարիների ընթացքում: Թրամփի համար դա անձնական է։ Ըստ Չիկագոյի համալսարանի ամերիկյան քաղաքականության պրոֆեսոր Ուիլյամ Հաուելի՝ «Խոսքը վերաբերում է Կոնգրեսի մանդատներ հավաքելուն, բայց նաև 2024 թվականի ընտրապայքարի համար հիմքեր դնելուն, ինչպես նաև ապահովելու, որ Թրամփը մնա Հանրապետական կուսակցության դրոշակակիրը ապագայում»:

Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրությունների ամենահայտնի հանրապետական հավակնորդն է, չնայած հարյուրավոր դատական հայցերի՝ կապված նրա հարկերի, բիզնես գործարքների, սեռական ոտնձգությունների մեղադրանքների և 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա իր կողմնակիցների հարձակման հետաքննության հետ:

Միջանկյալ ընտրությունները սովորաբար հանրաքվե են իշխանության ղեկին գտնվող վարչակազմի վերաբերյալ, և վերջին շրջանի գնաճի պատճառով Բայդենը գտնվում է ծանր վիճակում: Այնուամենայնիվ, դիտորդներն ասում են, որ երբ Թրամփն ուշադրության կենտրոնում է, Բայդենին հնարավորություն է ընձեռում համախմբել դեմոկրատներին։

«Ամերիկյան ժողովրդավարությունը հարվածի տակ է, քանի որ Միացյալ Նահանգների պարտված նախկին նախագահը հրաժարվել է ընդունել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։ Նա հրաժարվում է ընդունել ժողովրդի կամքը։ Նա հրաժարվում է ընդունել այն փաստը, որ պարտվել է»,-ասել է Բայդենը։ 

 

ԱՄՆ միջանկյալ ընտրություններ Աշխարհում Դոնալդ Թրամփ Բարաք Օբամա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին