f

Անկախ

Աճել է Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից. TI


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից աճել է։ Ըստ TI-ի՝ այս տարի Վրաստանը ռուսաստանյան փոխանցումներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից ստացել է շուրջ 2,2 մլրդ դոլարի եկամուտ, ինչը 2,6 անգամ ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq Media-ն: TI-ի տվյալներով, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսական տրանսֆերտներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից ստացված եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 12,6 տոկոսը, մինչդեռ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 6,3 տոկոս:

«Չնայած 2022 թվականին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է, սակայն չի հասել այն մակարդակին, որ այս երկրի հետ եթե նույնիսկ  տնտեսական հարաբերությունները լիովին դադարեցվեն` Վրաստանը հայտնվի խոր ճգնաժամի մեջ և չկարողանա զարգանալ»,- նշված է TI-ի ուսումնասիրության մեջ։

Ըստ կազմակերպության. մարտ-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է մոտ 9 500 ռուսական ընկերություն, ինչը 10 անգամ ավելի է 2021 թվականի ամբողջական ցուցանիշից»; հունվար-սեպտեմբեր ամիսներին վրացական արտահանումը Ռուսաստան աճել է 11 տոկոսով և կազմել 473 մլն դոլար, հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներմուծումն աճել է 73 տոկոսով և կազմել 1,2 մլրդ դոլար, չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 3,6 անգամ աճին, ռուսական էլեկտրաէներգիան կազմում է Վրաստանի ներքին սպառման միայն 3 տոկոսը, հունվար-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը Վրաստան այցելողների ընդհանուր թվի մեջ կազմել է 20 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:

«Ռուսական ապրանքների ներմուծման զգալի աճը, տրանսֆերտները և Ռուսաստանի քաղաքացիների նախաձեռնությամբ Վրաստանում ընկերությունների հիմնումը մեծացնում է վտանգը, որ Ռուսաստանը կօգտագործի Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով…

Քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկա տարիներին, Վրաստանի ռուսական տնտեսությունից կախվածության աճը վտանգավոր է նաև մակրոտնտեսական տեսանկյունից»,- նշված է ուսումնասիրության մեջ։ 
 

Վրաստան Աշխարհում Ռուսաստան տնտեսություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին