Ներկայիս իշխանությունը լեգիտիմ չէ։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա պարզաբանեց, որ լեգիտիմությունը միայն ընտրությունների արդյունքներով չի որոշվում։
«Լեգիտիմ իշխանությունը պետք է հստակ հետեւի Սահմանադրության նորմերին։ Այս իշխանությունը, որը չի հետեւում այդ նորմերին, լեգիտիմ չէ»,-նշեց Ալավերդյանը։