f

Անկախ

Տեսախցիկները ֆիքսել են առանց դիմակի ինձ ծեծի ենթարկողներին և մեքենան, բայց ոչ ոքի չեն ձերբակալել, որովհետև պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյան


Ինձ համար պարզ է դարձել, որ իրավապահ մարմիններին հաջողվեց «բացահայտել» հանցագործությունը, որովհետև այս ընթացքում իրենք ոչ մեկին չեն ձերբակալել, չեն կալանավորել, բռնության գործադրման առումով ոչ մի արդյունքի չեն հասել, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ այդ հանցագործության պատվիարատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  հոկտեմբերի 28-ին իրեն ծեծի ենթարկելու գործի ընթացքին, ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Իրավապահների գործունեության միակ արդյունքն այն է, որ կարելի է պաշտոնապես հաստատված վարկած համարել այն, որ  հանցագործության պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը կամ նրա մերձավորներից որևէ մեկը։ Ե՛վ ոստիկանությունը, և՛ Քննչական կոմիտեն իրենց գործողություններով հաստատեցին դա: Հանցագործությունը երկու դերակատարների խումբ ունի՝ մեկը իրագործողներն են, մյուսը պատվիրատուները, իրագործողներին չեն ցանկանում բացահայտել՝ պատվիրատուներին չբացահայտելու համար։ Իմ հիմնավոր կասկածը ապացուցելու, դրա ուղղությամբ գործողություններ անելու վերաբերյալ ես ներկայացրել եմ բազմաթիվ միջնորդություններ, որոնք մերժվել են, բողոքարկել եմ, թողնվել են անհետևանք»,- ասաց Ղազարյանը։

Վերջինս ընդգծեց, որ իր առաջարկած վարկածները հերքող կամ հաստատող քննչական գործողություններ չեն իրականացվել։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ընդգծեց նաև, որ Քննչական մարմնից որևէ սպասելիքներ չունի։

«Հանցագործներին հնարավոր էր բացահայտել մի քանի ժամվա ընթացքում, քանի որ տարածքի տեսախցիկները ֆիքսել են թե՛ առանց դիմակի ծեծի ենթարկողներին և թե՛ մեքենան։ Մենք խոսում ենք իրավապահ մարմինների մասին, որոնք «Անտարեսի» Արմեն Մաիրտիրոսյանի նկատմամբ պլաստիկ շիշ նետած քաղաքացուն կարողացան  հավաքի հազարավոր մարդկանց միջից առանձնացնել և նույն գիշերը ձերբակալել։ Այսինքն՝ շիշ նետողին կալանավորել են, բայց ակնհայտ բռնություն գործադրողներին չեն կարողանում հայտնաբերել, դա հնարավոր է միայն մի բացառիկ դեպքում, երբ պատվիրատուն  պետությունն է»,- նշեց նա։

Էդգար Ղազարյանը իր նկատմամբ իրականացված բռնությունը բացառապես պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ։

«Ես ոչ մի տեսակի կոնֆլիկտ չունեմ և չեմ ունեցել որևէ մեկի հետ, սա պայմանավորված է իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Ես առավոտից իրիկուն փաստարկված հանդես եմ գալիս Փաշինյանի հանցավոր գործունեությունը բացահայտող հրապարակախոսությամբ։ Քրեական վարույթն ի սկզբանե հարուցվել է թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, հետագայում գործը Շենգավիթի քննչական կոմիտեից  տեղափոխել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժին, բայց քրեական գործը դեռ համարվում է թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն։ Այդ եզրակացությունը գրել են՝ չունենալով  դատաբժշկական եզրակացություն»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյան ծեծ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին