Իշխանության կործանիչ քաղաքականության հետևանքով Հայաստանն արդեն անդունդն է գլորվում։ Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխող ուժը իշխանության է անցել Ղարաբաղը հանձնելու և Հայաստանը Թուրքիայի ազդեցության տակ փոխանցելու համար։
«Նրանք միանգամից սկսեցին քանդել բանակը, վարկաբեկել եկեղեցին, ընտանիքի ինստիտուտը։ Իսկ հիմա մենք սպասում ենք, որ իշխանությունն ինչ-որ բա՞ն անի»,-հարց ուղղեց Պետրոսյանը։
Նա վստահ է, որ այս իշխանության հետ ցանկացած բանակցություն Հայաստանը կտանի դեպի նոր աղետ։