Աշխարհի ամենամեծ ջեքփոթը՝ 2 միլիարդ 40 միլիոն դոլարի չափով, խաղարկվել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Կալիֆորնիայի Ալտադենա քաղաքում վաճառվել է Powerbal-ի վիճակախաղի միակ շահած տոմսը։ Սկզբում ջեքփոթը ռեկորդային էր՝ 1,9 միլիարդ դոլար, սակայն խաղարկության օրը հասել է 2,04 միլիարդ դոլարի: Գրում է Gazeta.ru-ն։
10, 33, 41, 47, 5 և 10 համարներով վիճակախաղի հաղթողը դեռևս հայտնի չէ։ Սակայն իր ավտոտեխսպասարկման կետում շահած տոմսը վաճառած տղամարդն արդեն ստացել է մեկ միլիոն դոլարի «բոնուս» կտրոն։
Powerball վիճակախաղի տոմսն արժե 2 դոլար: Խաղարկության մասնակիցները պետք է ընտրեն 1-ից 69-ը համարակալված հինգ սպիտակ գնդակ և 1-ից 26-ը համարակալված մեկ կարմիր «Powerball»: Ջեքփոթին հասնելու համար խաղացողը պետք է ընտրի բոլոր 6 ճիշտ համարները. թվերի հաղթող համակցությունը գուշակելու հնարավորություններն են 1-ը 292,2 միլիոնից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում տեղի 39-ամյա բնակիչը, իբր, ուրվականի խորհուրդը լսելուց հետո, վիճակախաղի տոմս է գնել և ջեքփոթ շահել։ Կինը պատմել է, որ գիշերը չի կարողացել քնել, երբ հանկարծ ձայն է լսել, որը խորհուրդ է տվել տոմս գնել առցանց խաղարկությանը մասնակցելու համար, որը սկսվել է չորս րոպեից։