ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն անձամբ իր համար մեծ հաղթանակ է համարում, թեև ընդհանուր առմամբ «որոշ չափով հիասթափեցնող»։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Չնայած երեկվա ընտրությունները որոշ չափով հիասթափեցնող էին, բայց իմ անձնական տեսանկյունից դա շատ մեծ հաղթանակ էր՝ ընդհանուր առմամբ 219 հաղթանակ և 16 պարտություն»։