f

Անկախ

«Փաստ». Աշխատանքային խումբ՝ իրենք իրենցով․ԿԳՄՍ նախարարությունը ծածուկ մի նախագիծ է շրջանառում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը ծածուկ մի նախագիծ է շրջանառում, որով նախատեսում է «5-8 բուհ թողնելու» ծրագրի շրջանակներում միավորել Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, բավական մեծ աղմուկ բարձրացավ, Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները նույնիսկ դասադուլ հայտարարեցին: Արդյունքում, ինչպես երևում է, գործընթացը սառեցվել է և տեղափոխվել նոր «փուլ»:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել բուհական ուղղությունների ցանկ և բովանդակություն մշակող աշխատանքային խումբ, որը պետք է մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը մշակի և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք: Խմբում ներառված են ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահն ու տեղակալը: Մի խոսքով, բացառապես «քպական» աշխատանքային խումբ, որտեղ միակ «չուժոյը» ԳԱԱ նախագահն է, որին, ի դեպ, մեր տեղեկություններով, ստիպված ու դժկամությամբ են ներառել, ինչպես ասում են, «ըստ պաշտոնի»:

Ուշագրավ է, որ այս խմբում ներառված չեն ոլորտի փորձագետները կամ բուհերի ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կրթության մասնագետների տարակուսանքն է առաջ բերել: Իհարկե, իշխանությունները կարող են հայտարարել, թե այս խումբը կհրավիրի նաև փորձագետների, քննարկումներ կիրականացնի բուհերի ներկայացուցիչների հետ, սակայն, նախ՝ ինչպես փորձն է ցույց տալիս, այս իշխանությունների բոլոր նման «քննարկումները» ձևական են լինում, իսկ հրավիրյալները՝ միայն «սվոյներ», և հետո՝ ժամկետը չափազանց կարճ է խելքը գլխին որևէ եզրակացության հանգելու համար: Թե ինչու են այսքան շտապում, մնում է հարցական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

բուհեր նախագիծ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին