f

Անկախ

Կամո Ունանյան․ «Մրցաշարերին մասնակցում եմ միայն ու միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով»


Նոյեմբերի 3-6-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացած կարատեի WUKF վարկածով  Եվրոպայի 12-րդ առաջնությունում 75 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, ընթացքում ստացած վնասվածքն անտեսելով բոլոր 4 մենամարտերում հաղթեց և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։ 
 Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և անցկացրած մենամարտերի մասին։


-Շնորհավորում ենք, աշխարհամասի ստուգատեսում լավագույնը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Ստուգատեսից առաջ հիմնական նախապատրաստական շրջանը՝ 1 ամիս, անցել եմ Իսպանիայում ՝ ավելի հանգիստ պայմաններում՝  75 կգ քաշային կարգում հանդես գալու համար։  Վերջին մրցաշարը սեպտեմբերին էր։ Վերադառնալով Հայաստան՝ պատերազմական իրավիճակում  չեմ մարզվել։ Հոկտեմբերից սկսեցի  նախապատրաստվել։ Շատ մոտ էին առաջնությունները․ այդ պատճառով  էլ մեկնեցի Իսպանիա, որպեսզի միայն մարզումներով զբաղվեմ։ 


-Հայաստանի պատմության մեջ առաջին  ոսկե մեդալը նվաճեցիք  WUKF Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ տրամադրվածությամբ էիք մեկնել Իտալիա։
-Ես միայն հաղթական տրամադրվածությամբ եմ մեկնում, ինչ մրցաշար էլ որ լինի։ Ինձ համար ձեռքբերումը, հաղթանակը ոսկե մեդալն է, արծաթն ու բրոնզը, բազմիցս եմ նշել,  ձախողում են։ Մրցաշարերին մասնակցում եմ միայն ու միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով։  


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ Կիսաեզրափակչում, թեև վնասվածք ստացաք, բայց շարունակեցիք պայքարը։
-Ամենաբարդ մարտը կիսաեզրափակիչն էր՝ ֆրանսիացի մարզիկի դեմ, որտեղ  կողոսկրի վնասվածք ստացա, որից հետո, թեև ուժեղ ցավեր ունեի, կարողացա հավաքվել և մարտը հաղթական ավարտին հասցնել։ Իտալացի մարզիկի դեմ եզրափակիչն էլ  բարդ էր, քանի որ  վնասվածքով էի հանդես գալիս։ Սակայն սա սպորտ է, և այս ամենից հնարավոր չէ խուսափել, ուստի  պայքարեցի և հաղթեցի մենամարտը։


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական նվաճումը։
- Հայաստանն առաջին անգամ ունեցավ  ոսկե  մեդալ՝ WUKF (Համաշխարհային կարատեի ֆեդերացիաներ) վարկածով Եվրոպայի առաջնությունում։ Անցյալ տարի էլ այս վարկածով աշխարհի առաջնության ժամանակ նվաճեցի  բրոնզե մեդալ, որը ևս առաջինն էր Հայաստանի համար։ Նշեմ, որ  WUKF վարկածով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանն իրավունք ունի ներկայցնելու իմ հիմնադրած՝ Հայաստանի կարատեի միությունը։ 


-Հայրենքում մեծ ուրախությամբ դիմավորեցին Ձեզ։ Այս ամենը ոգևորու՞մ է։  
-Ոչ միայն իմ հարազատների, ընկերների, մտերիմների, այլև այն մարդկանց, որոնց չեմ ճանաչում, որոնք տարբեր հարթակներով գրում են, շնորհավորում, նրանց բոլորի աջակցությունը ոգևորում է, ինչն ամենակարևորն է ինձ համար։ Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ինձ համար պետական պարգևատրումները կարևոր չեն, ես ամեն ինչ անում եմ իմ ազգի, իմ հայրենիքի, հայոց եռագույնի համար։ Ինձ համար ամենակարևորն է, որ հայրենակիցներս իմ հաղթանակներով ուրախանան։

կարատե Սպորտ Կամո Ունանյան հաղթանակ ոսկե մեդալ Եվրոպայի առաջնություն հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստանի կարատեի միություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին