Ֆրանսիան նախատեսում է 14-օրյա կարանտին սահմանել բոլոր այն անձանց համար, որոնք այդ երկիր կժամանեն մայիսի 11-ից հետո, երբ կվերացվեն ներկայում գործող սահմանափակումները։
Այս դրույթը ներառվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթում, որով նախատեսվում է մինչև երկրում առողջապահական արտակարգ դրությունը երկարացնել մինչև հունիսի 24-ը։ Օրինագիծը երկուշաբթի կներկայացվի Ֆրանսիայի օրենսդիր մարմնին։
Օրինագիծը 7 կետերով նկարագրում է, թե ինչ է տեղի ունենալու սահմանափակումների վերացումից հետո։ Այն նաև սահմանում է, որ կարանտինը կարող է երկարացվել առավելագույնը ևս 30 օրով։