f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում ևս երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել


Կաթնառատ և Ծաթեր բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան:
 

Երևան, 11-ը նոյեմբերի, 2022 թ. – Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Օձուն խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում Կաթնառատ և Ծաթեր բնակավայրում արդեն իսկ 75 մինչև հինգ տարեկան երեխա կկարողանա մանկապարտեզ հաճախել:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանորոգել և կահավորել է կենտրոններին տրամադրված սենյակները, ինչպես նաև սանհանգույցները, իսկ «Քայլ առ քայլ» հիմնադրամի աջակցությամբ ընտրել և վերապատրաստել դաստիարակներին` զինելով նրանց տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելու հմտություններով: Նաև, կենտրոններին մատակարարվել են կրթական նյութեր, խաղալիքներ, խաղեր: Երկու կենտրոններում էլ տեղադրվել են արևային մարտկոցներ՝ կրճատելու ջեռուցման հետ կապված և հետևաբար՝ պահպանման հետ կապված ծախսերը, որոնք արդեն սկսելու է հոգալ համայնքը:
 
«Հանրապետության շուրջ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Մեր համայնքների ֆինանսական հնարավորությունները չափազանց սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես, անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները: Ուրախ ենք, որ գործընկերների հետ համատեղ այսօր ևս երկու համայնքում այս կարևոր խնդիրը լուծվեց»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում 2015 թ.-ից ի վեր արդեն ստեղծել է 16 այլընտրանքային նախադպրոցական հաստատություններ և համագործակցելով ԵՄ-ի և կառավարության հետ՝ մինչև 2023 թվականի վերջ հիմնելու է ևս 25-ը:

«Ուրախ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն է ունեցել նպաստելու այս այլընտրանքային մոդելի ստեղծմանը, որը դարձել է Հայաստանում նախադպրոցական կրթության ազգային քաղաքականության մաս և արտացոլվել «Նախադպրոցական կրթության մասին» 2021 թ.-ի օրենքում: Մենք գիտենք, որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների դեռևես միայն 64%-ն է ստանում նախադպրոցական կրթություն: Շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ և փորձելու ենք ներգրավել նոր գործընկերների, որպեսզի ավելի շատ երեխաներ ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայություններում», - ամփոփեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալը՝ Սիլվիա Մեստրոնին:

2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է երեք նոր նախադպրոցական կենտրոն բացել Գեղարքունիքի մարզում։ Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները ապահով միջավայր ունենան սովորելու համար: Վերանորոգման արդյունքում համայնքը հնարավորություն կունենա ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ:

նախադպրոցական կրթության կենտրոններ ՅՈՒՆԻՍԵՖ Լոռու մարզ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին