f

Անկախ

Շուշեցի Արոն անմահացավ Շուշիում. Շուշիի նոր տանն ապրելու երազանքը կիսատ մնաց


Արայիկ Հակոբյանը ծառայում էր Շուշիի ԱԻՊԾ-ում

Մեր պատմության հերոսը` հայրենիքի նվիրյալը, բերդաքաղաք Շուշիից էր: Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Արայիկ Հակոբյանը 2000 թվականից աշխատում էր Շուշիի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում:

Քսան տարի շարունակ նա ծառայել է ԱԻՊԾ-ում` սկզբում որպես ջոկի հրամանատար, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին` պատերազմից չորս օր առաջ, ստանձնել Երրորդ պահակախմբի պետի պաշտոնը։

2016 թվականին Եղնիկներ կոչվող տեղանքում Արայիկ Հակոբյանը մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին։ 

«Բնավորությամբ հանգիստ էր, քչախոս, երբեմն` ինքնամփոփ։ Ուշադիր էր ընտանիքի, հարազատների և  ընկերների նկատմամբ։ Բոլորին օգնում էր»,- այսպես են գործընկերները բնութագրում Արայիկ Հակոբյանին։

Ծառայության քսան տարիների ընթացքում ավագ լեյտենանտն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, իսկ 2018 թվականին ՀՀ ԱԻ նախարարի կողմից` «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի։

Պատերազմի ժամանակ վիրավորներին և զոհվածներին էր հանում մարտադաշտից

Դեռ մի քանի օր առաջ էր ստանձնել ԱԻՊԾ Երրորդ պահակախմբի պետի պաշտոնը, երբ սկսվեց պատերազմը: Մեկ ամսից էլ պետք է անցներ ծառայողական թոշակի:

Պատերազմի առաջին օրերից Շուշիի ԱԻՊԾ-ն` փոխգնդապետ Հրանտ Գասպարյանի գլխավորությամբ, մասնակցում էր պատերազմական գործողություններին:

Փրկարար ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Գասպարյանը մեզ հետ զրույցում Արայիկին բնութագրեց որպես խիզախ և հզոր տղա, ով արագ կողմնորոշվում էր բոլոր իրավիճակներում և անշեղ կատարում իր առջև դրված ծառայողական պարտականությունները:

Հրամանատարը պատմում է, որ հոկտեմբերին անձնակազմով տարբեր տեղեր են բացազատել և բաժանվել խմբերի: Քանի որ Արայիկը գերազանց տիրապետում էր կապի միջոցներին, այդ օրերին կապավորի աշխատանք էր կատարում: Հետո ամենաթեժ մարտերին վիրավորներին և զոհվածներին էր հանում մարտադաշտից:

Նոյեմբերի 6-ին  վիրավորում ստանալուց հետո, հակառակ ընկերների հորդորներին,  վիրավոր ընկերներին հոսպիտալ ուղարկելուց հետո շարունակել է մարտը մինչև նոյեմբերի 6-ը` մահացու վիրավորում ստանալը:

«Նա բարեխիղճ էր ոչ միայն իր աշխատանքում, այլև` մարդկային հարաբերություններում: Ոչ միայն մասնագիտությամբ, այլև` կոչումով փրկարար էր` ծնված մարդկանց կյանքեր փրկելու»,- հավելում է փոխգնդապետը:

Արայիկի լուսանկարն այժմ կախված է նրա աշխատասենյակի պատից:

Շուշեցի փրկարարը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին` Շուշի քաղաքի մատույցներում, (S-72 ) 442 տանկ-հուշարձանի մոտ`  վիրավոր զինվորներին շտապօգնության մեքենաներ տեղափոխելու ժամանակ։

Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու ժամանակ հերոսաբար նահատակված Արայիկ Պարգևի Հակոբյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար»  մեդալով։ Հուղարկավորվել է  նոյեմբերի 9-ին` Եռաբլուրում։

Հենց Շուշին ազատագրեն, ոտաբոբիկ էլ կհասնեմ այնտեղ

«Ես չեմ կարողանում Արայիկին մեկ բառով նկարագրել: Արոն բացառիկ էր իր տեսակով. ընկերասեր էր, նվիրված բոլորին, նեղության պահին բոլորին հասնում էր, ձգտում էր, որ իր ընտանքիում սեր ու խաղաղություն տիրեն: Երեխաների ցանկություններն արագ կատարում էր»,- ասում է կինը` Անուշը:

Ազատ օրերին որոշել էր տաքսի վարել, բայց ոչ մեկից գումար չէր վերցնում, չէր կարողանում:

Անուշի խոսքով` Արայիկը սիրում էր իր շուրջը հավաքել ընկերներին ու բարեկամներին: Նվիրված ու հոգատար հայր էր: Օգնում էր երեխաներին դասերը պատրաստել: Շքեղ կյանք և ճոխություն չի սիրել երբեք, ասում էր` լավ մարդ լինենք` հերիք է;

Կյանքում շատ նպատակներ ուներ: Ընտանիքով պապական տանն էին ապրում: Սեփական տան վերևի հարկն էին վերակառուցել: Արոն ուզում էր հարմարավետ ու հանգիստ ապրեր բարեկարգ տանը: Անգամ հասցրել էին տան կահույքն ընտրել, բայց նոր տանը մեկ օր ապրել էլ չհասցրին:

Գրեթե ամեն օր, երբ համար պահ էր լինում, Արայիկը զանգում էր Անուշին և խնդրում, որ իրեն ու երեխաներին լավ նայի, վերջում էլ  հուսադրում` ամեն ինչ լավ է լինելու: Բայց Անուշը լավ գիտեր, թե ինչ դաժան և ծանր մարտեր էին ընթանում և ամեն հրթիռակոծության ժամանակ սրտի դողով էր սպասում ամուսնու զանգին: Արայիկը երկար խոսել չէր կարողանում, քանի որ զբաղված էր վիրավորներին և զոհերին տեղափոխելու հարցով և ազատ ժամանակ չէր գտնում:

Նոյեմբերի 4-ին չէր ստացվում կապվել ամուսնու հետ: Անուշի և Արոյի եղբայրներն էլ  էին  մասնակցում պատերազմին: Զանգել է նրանց և խնդրել, որ գտնեն Արոյին: Այդ օրն Անուշն ամուսնու հետ խոսելիս անգամ արտասվել է: Արոն էլ հանգստացրել է նրան և ասել, որ մարդիկ կան` անգամ շաբաթներով չեն կարողանում կապվել իրենց հարազատների հետ:

Հաջորդ օրն էլ է զանգել և ասել, որ լավ է և ժամանակ չունի երկար խոսելու:

Իսկ վերջին զանգը եղել է նոյեմբերի 6-ին: Զանգել է վաղ առավոտյան, կնոջ հետ ուրախ էր խոսել: Գուցե այդ ուրախության  տակ էր ցանկանում թաքցնել պատերազմի դաժան և անխուսափելի իրականությունը, որովհետև այդ զանգից հետո` երկու ժամ անց, հերոս փրկարարը քաջաբար զոհվել է: Նույն օրն է էլ մարտի դաշտից հանել են նրա մարմինը:

Անուշն իրենց երեք երեխաների հետ այժմ ապրում է Ստեփանակերտում: Նոր տուն են ստացել, բայց մայրաքաղաքում իրեն օտարի պես է զգում: ԱԻՊԾ-ում աշխատանքի անցելու խնդրով դիմել է նախարարին և ծառայության պետին, որ սիրելի ամուսու համազգեստը կրի և նրա փոխարեն շարունակի փրկարարի ծառայությունը, քանի որ այդ քսան տարիների ընթացքում երեխաներն այդ համազգեստն են տեսել հայրիկի աշխատանքի գնալու և այնտեղից վերադառնալու ժամանակ:

«Արոն է պակասել տնից, գոնե նրա համազգեստը մնա»,- ասում է Անուշը:

Սկզբում ավելի դժվար էր սիրելի ամուսնու համազգեստը կրելը, ամեն անգամ համազգեստը կրելիս Անուշը դողում էր մարմնով, լարվում ու անհանգիստ էր դառնում: Հիմա հարմարվել է համազգեստին, գործընկերները ուշադիր և մարդկային են նրա հանդեպ: Բայց դժվար է, երբ շուրջբոլորը փրկարարի համզգեստով են և միայն իր սիրելի փրկարարն է բացակայում նրանց շարքերում:

Անուշն իր ապագան Շուշիում է պատկերացնում, երազում է Շուշի վերադառնալ և ապրել Արոյի վերակառուցած տանը:

«Հենց Շուշին ազատագրեն, ոտաբոբիկ հասնելու եմ այնտեղ»,- արտասվելով զրույցն ավարտում է Անուշը:

 

Հասմիկ Հակոբյան

Արայիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ հերոսներ Հայաստան Արցախ Հասմիկ Հակոբյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին