f

Անկախ

Պայմանագիրը պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին․ Խ․ Հարությունյան


Եթե տարածաշրջանում խաղաղության հաստատում ամենաշատ ուզող պետություն կա՝ մենք են։ ՀԵտևաբար, իրական ու կայուն խաղաղության համար կարևոր է ոչ թե թուղթը, այլ ռազմական ճանապարհով միակողմանի օգուտներ կորզելու հնարավորությունը չեզոքացնելը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Այն էլ Ադրբեջանի պես մի պետության պարագայում, որը հայտնի է իր, էսպես ասենք, ոչ պայմանագրունակությամբ։ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան այդպիսի պետություններ են։ Նրանք կարող են մի բան ստորագրել, բոլորովին այլ բան անել։ Հետևաբար, իրենց այս թուղթը պետք է անհրաժեշտության դեպքում այն իրենց շահերին ծառայեցնելու համար։ Եթե որևիցե մեկը ատրճանակը ձեր քունքին դրած ձեզ թելադրում է պայմաններ՝ ապա դա խաղաղություն չի դառնա։ Դա, մյուս կողմի ցանկության դեպքում կարող է միառժամանակյա դադար բերել, բայց վաղ թե ուշ ուժերի իրական հարաբերակցության փոփոխության պարագայում կոնֆլիկտը նորից սկսվելու է։ Հետևաբար բոլոր խոշոր խաղացողները, որոնք մտածում են տարածաշրջանի իրական ու երկարաժամկետ հատվածում կայուն զարգացման և այդ խաղաղությունն անշրջելի դարձնելու մասին՝ այս պայմաններում իրավունք չունեն ստիպելու արագացնել այդ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը։ Նրանք, որոնք հիմա շտապեցնում են՝ փորձում են տարածաշրջանի զարգացման հիմքում դնել դանդաղ գործողության ական։ Սա իրողություն է։ Հետևաբար, Ադրբեջանի հետ մենք անկասկած պետք է բանակցենք։ Պայմանագիրը պետք է լինի ոչ թե խաղաղության, այլ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման մասին»,- ասաց նա։ Ըստ նրա՝ այդ դեպքում, անդրադառնալով առկա խնդիրներին հնարավոր կդառնա ունենալ սահմանազատված տարածք ու դրանց վերաբերյալ հիմնական փաստաթղթեր։

«Սա նշանակում է բանակցել, որոնք բավականին տևական բանակցություններ են։ Երբ մենք այդ ընթացքում կքննարկենք ու կգանք կոնցեպտուալ առումով ճիշտ հանգուցալուծման։ Կհասկանանք, թե ինչ է նշանակում ապաշրջափակումը, որը պետք է հիմք դառնար երկու թշնամական պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա, որը կբացառեր միակողմանի ճնշումների միջոցով օգուտ կորզելու հնարավորությունը։ Ժամանակի ընթացքում կողմերի միջև կարող էր ձևավորվել նաև վստահության, հետևաբար և տնտեսական փոխշահավետ հարաբերություններ։ Բայց երբ մենք ասում ենք՝ ապաշրջափակում ու հասկանում ենք Մեղրու երկաթգիծ, որն ընդամենն Ադրբեջանի համար հնարավորություն է Մեղրիով ու Նախիջևանով Թուրքիայի հետ կապվելու, որի համար Հայաստանը պետք է 150 մլն դոլար ծախսի՝ արդեն աբսուրդ է»,- ասաց նա։ Խոսելով, այսպես կոչված, «միջանցքի» մասին՝ Խոսրով Հարությունյանը բացառեց այդ գաղափարի գոյության ու դրա իրականանալիության փաստը։

«1992 թվականին, երբ ես վարչապետ էի, այդ ժամանակ ինքս մտել եմ Անվտանգության խորհուրդ՝ առաջարկությամբ՝ պայթեցնելու Մեղրիի երկաթգիծը։ Որովհետև, եթե կա երկաթգիծ, ունենք խնդիր, չկա երկաթգիծ՝ չկա խնդիր։ Այն ժամանակ պայթեցրինք մենք։

Մեր բարեկամ Իրանին առաջարկում էինք, որ եթե ցանկանում են բեռներ տեղափոխել Իրան՝ Բաքվից Ղազախով, Իջևանով, Դիլիջանով, Հրազդանով, Երևանով հետո Նախիջևանով Ջուլֆա կարող եք իրականացնել բեռնափոխադրումը։ Այսինքն, մենք ունենք Ադրբեջանը Թուրքիային, Նախիջևանին կապելու, իրականում ապաշրջափակման կոնցեպտի պահանջներին բավարարող հաղորդակցության հնարավորություն։ Մեղրիի երկաթգծի հարցը պետք է հանվի օրակարգի»,- ասաց նա։ 

Խոսրով Հարությունյան խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին