f

Անկախ

Ո՞վ է ամենակոռումպացվածը․ Արամ Աբրահամյան


«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, հարցում է անցկացրել հայաստանցիների շրջանում եւ պարզել, որ, ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի ամենակոռումպացված կառույցներն են դատարանները, ԶԼՄ-ները եւ եկեղեցին:

Որեւէ հիմք չունեմ այդ հարցման արդյունքներին չհավատալու: Հակառակը՝ համոզված եմ, որ հարցումը ճշգրտորեն արտացոլում է այսօր Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները: Այլ հարց է, թե արդյո՞ք այդ տրամադրությունները ճշգրտորեն արտապատկերում են իրականությունը: Համաձայն չեմ այն լավատեսական պնդման հետ, թե իբր ժողովուրդը միշտ ճիշտ է:

Ժողովուրդը (բնականաբար, ոչ միայն մերը, այլեւ՝ ցանկացած այլ ժողովուրդ) հաճախ մոլորության մեջ է լինում, հաճախ նաեւ դառնում է մանիպուլյացիայի կամ նպատակաուղղված քարոզչության զոհ:

Սկսենք դատարաններից: Ինչո՞ւ հատկապես դատարանները եւ ոչ թե, ասենք, ոստիկանությունը, քննչական, հարկային եւ մաքսային մարմինները կամ, ասենք, կադաստրը: Իհարկե, միշտ էլ եղել են եւ կան ենթարկվող կամ կոռումպացված դատավորներ, սակայն պարզ է, թե ինչու են հե՛նց դատարաններն ընկալվում որպես կոռումպացված կառույցներ. 2018 թվականից հետո իշխանության քարոզչության թիրախ են դարձել դատավորները, որոնց մեջ կային եւ դեռեւս մնացել են նրանք, ովքեր ոչ նախկինների, ոչ էլ ներկաների ժամանակ «զգաստ» չեն կանգնում եւ պատիվ չեն տալիս, երբ վերեւներից հրահանգներ են լսում: Քանի որ օրենսդրությունը դատավորներին, ի տարբերություն ոստիկանների եւ այլոց, որոշակի հնարավորություն է տալիս անկախ լինելու, հենց այդ պատճառով է, որ նրանք ցանկության դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, կարող են որոշակի ինքնուրույնություն դրսեւորել: Թեեւ, կարծում եմ, որ ԲԴԽ-ն իր «վեթինգների» միջոցով մոտակա երկու-երեք տարում կուղղի այդ «թերությունը»:

Հայ առաքելական եկեղեցին նույնպես որպես «կոռուպցիայի որջ» չէր ընկալվի, եթե հաջողվեր իրականացնել «Նոր Հայաստան-նոր հայրապետ» օպերացիան, եւ կաթողիկոս նշանակվեր իշխանությանը հարմար մի թեկնածու, որն, օրինակ, կողջուներ Արցախի հանձնումը եւ հայաթափումը: Իսկ այս իրավիճակում, բնականաբար, քարոզչություն է տարվում, որ հոգեւորականներն ամենամեծ կաշառակերներն են: Չնայած՝ դժվար եմ պատկերացնում, թե քահանան ինչ լծակ կամ իշխանություն ունի՝ պարգեւավճար բաժանելու կամ որեւէ հարց լուծելու համար, օրինակ, նպաստել, որ իր բարեկամը շահի պետական խոշոր տենդերները:

Վերջապես՝ լրատվամիջոցները: Դրանց մի մասը Հայաստանում այսպես թե այնպես արտահայտում է ընդդիմության տեսակետը եւ դրա դեմ պայքարելու լավագույն ձեւն է հայտարարելը, որ դրանք աշխատում են «ժողովրդից երեսուն տարի թալանած փողերով»: Այդ է պատճառը, որ ոչ իշխանական տեսակետ արտահայտող գրեթե բոլոր հրապարակումների տակ «բոթերը», «թրոլները», «ֆեյքերը», ինչպես նաեւ՝ իրական մարդիկ, մեկնաբանություն են գրում. Duk lragroxnert bolort caxvac ek u angraget!!!

Եթե առաջին երկու կառույցները տեսականորեն հնարավոր է ամբողջությամբ ձեռնասուն դարձնել, ապա, ժամանակակից պայմաններում, երրորդն այդպիսին չի կարող դառնալ: Համենայնդեպս՝ ես այդպիսի հույս ունեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Արամ Աբրահամյան Կոռուպցիա Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին