Ռուսաստանը միայնակ է պայքարում ՆԱՏՕ-ի և արևմտյան աշխարհի դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ռուսաստանը միայնակ է պայքարում ՆԱՏՕ-ի և արևմտյան աշխարհի դեմ: Հետեւաբար, անցյալի հետ ցանկացած զուգահեռ սխալ կամ պայմանական է: Բացառությամբ մի բանի՝ մենք միայնակ ևս կարող ենք ոչնչացնել հզոր թշնամուն կամ թշնամու դաշինքները»,- գրել է նա իր Telegram-ում։
Մեդվեդևը նաև հիշեցրել է, որ երկիրը, հասկանալի պատճառներով, դեռ չի օգտագործել զենքի իր ողջ զինանոցը և չի հարձակվել թշնամու բոլոր հնարավոր թիրախների վրա։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է 116 քրեական գործի հետաքննությունը Ուկրաինայի զինված ուժերի անդամների նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում խաղաղ բնակչության և ռուս զինվորականների դեմ հանցագործությունների մեջ։