f

Անկախ

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն հայտարարություն է տարածել


«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այս նամակն ինքնին անհավանական է, որքան անհավանական է իրավիճակը մեր բիզնեսների շուրջ։

 

Ես ու եղբայրներս ուսանողական տարիներից զբաղվել ենք բիզնեսով. բնականաբար, ժամանակին դրանք փոքր ու աննշան գործեր էին, «սթարթափներ» մեր այսօրվա բառապաշարով։ Համալսարանի առաջին կուրսում հաղթանակ զբոսայգում հյութերի ու պաղպաղակի կետ ունեինք, ձախողված դեղատան ու ոչ այդքան հաջողված խանութի փորձ կուտակեցինք։ Բիզնեսը անկախության ձև էր մեզ համար. մենք վաստակում էինք մեր թեկուզ փոքր, բայց անկախ միջոցները, ու դա մեզ ուժեղ էր դարձնում։ Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին ու տարիների ընթացքում ստեղծվեցին 15 բրենդներ՝ բոլորը գաղափարի փուլից։ Ամեն հաջորդ տարին մեզ նոր մարդիկ միացան ու նոր գաղափարներ ծնվեցին, ու ընկերությունը 20-ամյակին արդեն Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն էր դարձել՝ միավորելով 3000 պրոֆեսիոնալների։

Այս օրերին բոլորը լարված հետևել են մեր գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին։ Եղել են մարդիկ, ովքեր անհանգստություն են հայտնել, եղել են ուժ տվող ու աջակցող մարդիկ, եղել են, իհարկե, իրավիճակից ուրախացողներ։ Բայց, հատկապես, 3000 ընտանիք առավել անհանգիստ են եղել, որովհետև դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում, որտեղ մանիպուլատիվ բոլոր միջոցները կիրառվում են հաջողած բիզնեսները կազմաքանդելու, կեղտոտ միֆեր տարածելու ու ահաբեկելու համար։ Իրավական գնահատանով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։

Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։

Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ։

1. Խոսքս ուղղում եմ նախ և առաջ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին ու ընկերներին։ Մենք բազմաթիվ փորձություններ ենք հաղթարահերել, այս մեկը, հերթականը, ևս կհաղթահարենք։

2. Խոսքս ուղղում եմ, հատկապես, Ucom-ի աշխատակիցներին. Ucom-ը ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը. վստահ շարժվեք առաջ։

3. Խոսքս ուղղում եմ մեր տեղական ու միջազգային գործընկերներին. վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։

Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդհամենը ճանապարհի սկիզբն է»։

 

Գուրգեն Խաչատրյան ՖԲ Գրառում Յուքոմ

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին