f

Անկախ

Վազգեն Սարգսյանի ստվերը․ ի՞նչ սցենարով կզարգանա քաղաքական գործընթացը Հայաստանում


«Քաղաքական էլիտա» հասկացության բազում սահմանումներ կան: Օրինակ՝ քաղաքական էլիտան արտոնյալ մարդկանց խումբ է, որը զբաղեցնում է ղեկավար դիրքեր պետական կարավարման համակարգի տարբեր օղակներում և անմիջականորեն ներգրավված է որոշումներ կայացնելու գործընթացում: Ավելի վաղ[1] մենք խոսել էինք այն մասին, որ քաղաքական էլիտան իրականացնում է մի շարք գործառույթներ՝ կրթական գործառույթից մինչև հակամարտությունների լուծման գործառույթ: Կարևոր է նշել, որ «էլիտան» առկա է ոչ միայն պետական կառույցներում ու իշխանության մեջ, այլև քաղաքական և տնտեսական այլ սուբյեկտներում ևս:

Ներկայիս հայկական իրականության պայմաններում առաջ են գալիս էլիտայի երեք հիմնական գործառույթները՝ կազմակերպչական, ինտեգրացիոն և ռազմավարական:

Որպես ռազմավարական գործառույթի մաս՝ իշխող վերնախավն, ըստ իր առաքելության, մշակում է քաղաքական ծրագրեր, առաջարկում նոր գաղափարներ ու որոշում պետության զարգացման ռազմավարությունը: Որպես կազմակերպչական գործառույթի մաս՝ վերնախավը մոբիլիզացնում է անհրաժեշտ ռեսուրսները իր կողմից մշակված խնդիրները լուծելու համար: Ինտեգրացիոն գործառույթի շրջանակներում էլիտան ամրապնդում է հասարակության կայունությունը և ապահովում նրա միասնականությունը: Հայաստանում այս բոլոր գործառույթների հետ խնդիրներ կան: Ավելին, վերնախավը չի կարող իրականացնել, օրինակ, ինտեգրացիոն գործառույթը, քանի որ այն անգամ ինքն իր մեջ է պառակտված: Էլ չենք ասում այն տոտալ քարոզչության մասին, որն իրականացնում են իշխանությունները և որն արդեն հասարակությանն է բաժանում տարբեր մասերի:

Գաղտնիք չէ, որ 2018-ին իշխանափոխությունից հետո տարբեր «խաղացողներ» սկսեցին լցնել նոր իշխանության «կադրային և գաղափարական վակուումը», ինչը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ երկրում այսօր իշխանության տարբեր «փայատերեր» կան: Միևնույն ժամանակ, երկիրը ղեկավարվում է մի անձի կողմից, ով ձգտում է երկրում լիովին «մոնոլիտ ու միատար» համակարգ ձևավորել, որի շրջանակներում ոչ միայն ֆորմալ ընդդիմությունը տեղ չի ունենա ապագա քաղաքական համակարգում, այլև «իշխանության ներսում գտնվող փայատերերը» պետք է ժամանակի ընթացքում կորցնեն իրենց դիրքերը: Մի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» բանաձևով: Նման մոտեցումը, հավանաբար, գոյություն ունենալու իրավունք կունենար, եթե Հայաստանն ունենար անսահմանափակ քանակությամբ ածխաջրածնային պաշարներ ու սառը պատերազմի մեջ չլիներ հարևանի հետ: Այնուամենայնիվ, իրականությունն այլ է, և այս իրականությունը մեզ թելադրում է այլ «խաղի կանոններ» ու պետության այլ մոդել:

Պետության այլ մոդել մեզ թելադրում է նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով սպասվելիք խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Նման պայմաններում առաջ են գալիս հասարակության միասնությունը և տնտեսության զարգացման ռազմավարական ծրագիրը: Եվ այստեղ հարց է ծագում՝ ունի՞ արդյոք վարչապետ Փաշինյանը ճգնաժամը հաղթահարելու ծրագիր, և արդյոք ներկայիս քաղաքական վերնախավը ունա՞կ է հաղթահարել ճգնաժամն՝ առանց մեր և մեր թշնամու միջև ռազմատնտեսական բալանսի զգալի խախտման:

Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է հետադարձ հայացք գցել վերջին երկու տարիների ընթացքում Փաշինյանի կաբինետի արձանագրված արդյունքներին, որոնք ձեռք են բերվել շատ ավելի բարենպաստ պայմաններում` կորոնավիրուսային պանդեմիայի ու դրա տնտեսական հետևանքների բացակայության, հսկայական սոցիալական աջակցության և Կարեն Կարապետյանի կառավարությունից մնացած զարգացման իներցիայի պայմաններում:

Նույնիսկ նման իրավիճակում վարչապետ Փաշինյանը չկարողացավ ապահովել շոշափելի տնտեսական աճ ու քաղաքացիների կյանքի զգալի բարելավում, իսկ այժմ արդեն նշված երևույթներից և ոչ մեկը չկա, իշխանության քաղաքական վերնախավն էլ «պատռվում է ներսից». «կառավարական դաչաներում[2]» և կառավարության շենքում[3] կռիվներից մինչև առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին լուրերը գալիս են սա ապացուցելու: Այսինքն, բացի տնտեսական ճգնաժամից, մեզ սպասում է քաղաքական ճգնաժամ, որը կարող է վերածվել պետական կառավարման խորքային ճգնաժամի:

Այս պայմաններում առաջին պլան պետք է գա այն վերնախավը, որն իշխանությունից դուրս է:

«Անցյալի ստվերը»

Թե որքան է ձգձգվելու մոտեցող տնտեսական և քաղաքական ճգնաժամը, կախված կլինի շատ գործոններից, բայց իրականությունն այն է, որ երկիրը նախկինում անցել է նման «քաղաքական աղետների» միջով:

Այսօր ոչ բոլորն են հիշում, որ 1998-ի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդել է գրեթե 2-ամյա քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանությունները ստիպված եղան ոչ միայն «քվեարկության առաջին փուլում ամեն ինչ ավարտել»[4], այլև ճնշել ընդդիմացող զանգվածներին տանկերի միջոցով և բռնության գործադրմամբ:

Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ընկած ժամանակահատվածում քաղաքական էլիտան պառակտված էր կոնֆլիկտներով, և այդ իրավիճակի տրամաբանական ավարտն եղավ այն, որ իշխանության ուժային հատվածը, որին աջակցում էր ղարաբաղյան ռազմաքաղաքական էլիտան, դեմ արտահայտվեց Ղարաբաղի հարցում նախագահի դիրքորոշմանը:

Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական ներկայացնել, քանի որ այլ ելք չուներ: Սակայն այդ քայլին նա դիմեց ոչ թե գիտակցելով, որ Ղարաբաղյան հարցում նրա քաղաքական դիրքորոշումը սխալ է (իսկ ժամանակը ցույց տվեց, որ նա սխալվում էր) և որ երկիրը նրա կողմից անարդյունավետ կառավարման արդյունքում հայտնվել է տնտեսական կոլապսի առջև: Հրաժարականի դիմում ներկայացնել Տեր-Պետրոսյանին ստիպել էր ստեղծված քաղաքական իրավիճակը:

Վազգեն Սարգսյանի մասին մեր հասարակությունում երկու իրարարմերժ տեսակետ կա: Առաջին տեսակետի համաձայն` Վազգեն Սարգսյանը հերոս է, քանի որ ահռելի դեր ունի հայկական բանակի կայացման հարցում: Ըստ երկրորդ տեսակետի՝ նա հակահերոս է, քանի որ հանդիսանում էր ընտրակեղծիքների հիմնադիրներից մեկը, ինչի հետևանքները մենք մինչև այսօր չենք կարող հաղթահարել:

Սակայն ճշմարտությունը, ինչպես միշտ, գտնվում է այս երկու տեսակետների արանքում, և Սարգսյանի նշանակալի գործերի շարքին կարելի է դասել 1997 թվականին նրա կողմից նախաձեռնած գործընթացը: Այն գործըթնացը, որը 1998 թվականին հանգեցրեց իշխանափոխության: Այս առումով Վազգեն Սարգսյանի կերպարը խորհրդանշական է մեր պետականության կայացման պատմությունում, և եթե չլիներ այս անձի գործոնը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, մնալով իշխանության ղեկին, ավարտին հասցներ Ղարաբաղյան հարցի շուրջ գործընթացները, մեր` 1994 թվականին տարած հաղթանակը կփոշիացվեր: Այլ կերպ ասած, 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, մեծ հաշվով, քավեց 1996 թվականին գործած իր մեղքերի մի զգալի մասը:

Նույն պատկերն ունենք նաև այսօր. նախկին և ներկա քաղաքական և տնտեսական էլիտաների ներկայացուցիչները կարող են «քավել մեղքերը», եթե օժանդակեն պետությանը ճիշտ ուղղի բռնել: Եկեք չմոռանանք, որ հենց 1996-1998թթ. ճգնաժամից հետո Հայաստանում հաստատվեց տնտեսական կայուն զարգացման տասնամյակ, որի ընթացքում ամրապնդվել է նաև երկրի մարտունակությունը:

Եթե փորձենք քաղաքագիտական լեզվով ներկայացնել տեղի ունեցածը, ապա, «պալատական հեղաշրջումից» բացի, այն ժամանակ Հայաստանում տեղի է ունեցել «քաղաքական էլիտայի ինտեգրման» բացարձակ գործընթաց: Էլիտաներին միավորել է այն գաղափարը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փուլային տարբերակը» կարող է կործանարար լինել Հայոց պետականության համար:

Հարկ է նշել, որ այսօրվա Հայաստանում բացակայում են «1998 թվականի տարբերակով» իշխանափոխության նախադրյալները, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական էլիտաները «ինտեգրվել են» այն գաղափարի շուրջ, որ ներկայիս կառավարությունն ու վարչապետը ունակ չեն արդյունավետ կառավարում իրականացնել:

Այս նախադրյալը հիմնարար է երկրում քաղաքական իրավիճակի զարգացման գործընթացում: Այսօր այս նախադրյալը հիմք է հանդիսանում, որպեսզի իշխանական շրջանակներից դուրս (թեև, արդարության համար պետք է նշել, որ իշխանության ներսում էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են Փաշինյանի ինքնաբուխ և էմոցիոնալ կառավարման ոճի կործանարար բնույթը և նույնպես փոփոխությունների կողմնակից են) գտնվող քաղաքական ուժերը սկսեն այլընտրանքային ծրագիր մշակել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման համար:

Հասարակությունը պետք է տեսնի, որ երկրում կա այլընտրանքային թիմ, այլընտրանքային ինտելեկտուալ ռեսուրս և երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր:

Այս գործընթացին կարող են և պետք է միանան պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչները: Այդ քայլին նրանք պետք է դիմեն նաև «ինքնապահպանման տրամաբանությունից» ելնելով, քանի որ վերջերս հարուցված քրեական գործերը[5], ինչպես նաև Ազգային ժողովի պատերից ներս տեղի ունեցած վիճաբանությունները գալիս են ապացուցելու, որ ոչ «հեղափոխության համար ջուրը», ոչ էլ «Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու օգտին ձայները» Ազգային ժողովում և առհասարակ` երկրի քաղաքական և տնտեսական կյանքում տեղերի երաշխիք չեն հանդիսանում:

Ներկայիս իրավիճակում ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ միասին հաղթահարում ենք ստեղծված ճգնաժամն ու ազգային համաձայնության կառավարություն ենք ձևավորում (անգամ ներկայիս իշխանական թիմը ներակայացնող այլ վարչապետի գլխավորությամբ), իսկ հաջորդ ընտրությունների (հերթական կամ արտահերթ) ժամանակ հասարակությունն ինքը կորոշի` ում վստահել պետության կառավարումը: Կա՛մ «միասին խորտակվում ենք»: Իսկ եթե անկեղծ, ապա ընտրության տարբերակներ չունենք:

Կարևոր ընտրություն

Իր ակտիվ քաղաքական, հասարակական և լրագրողական գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի շարք «կարևոր ընտրություններ» էր կատարել, որոնք և ձևավորել են ներկայիս Փաշինյանին: Նման «ընտրությունների» շարքին կարելի է դասել և՛ նրա համագործակցությունը Վանո Սիրադեղյանի հետ ԶԼՄ-ների կայացման գործընթացում, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին միանալը, և՛ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ նախորդ իշխանությունների հետ համագործակցությունը, ինչի արդյունքում նա հայտնվեց ԱԺ-ում, և՛ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին չխոչընդոտելը, որոնք, ի դեպ, պետք է նախորդ իշխանությունների հավերժ վերարտադրման երաշխիք հանդիսանային: Կարևոր «ընտրություն» էր նաև Գյումրիից 2018 թվականին մեկնարկած քայլարշավը, որի նպատակն էր «պահպանել իր ընդդիմադիրի դեմքը», ինչն արդյունքում բերեց պատմական և քաղաքական թյուրիմացության և «Փաշինյան-վարչապետ» ֆենոմենի ի հայտ գալուն:

Սակայն, Փաշինյանի «ամենակարևոր ընտրությունը» դեռ առջևում է, և այն կայանում է հետևյալում՝ ե՞րբ հեռանալ իշխանությունից և ո՞ւմ թողնել այն:

Փաշինյանը կարող է առաջնորդվել «իշխանություն ամեն գնով» կարգախոսով և հակադրության մեջ մտնել հանրության և քաղաքական դաշտի բազում շերտերի հետ, այրել հետ քայլ կատարելու բոլոր կամուրջները կամ ապահովագրել պետությունը հնարավոր ցնցումներից, որոնք կարող են տեղի ունենալ հասարակության և քաղաքական լայն զանգվածների հետ հակադրման արդյունքում՝ հեռանալով իշխանությունից ստանալով «հայկական Ելցինի» կարգավիճակ:

Շարունակելի․․․

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ


 

Բենիամին Մաթևոսյան Հայաստան Նիկոլ Փաշինյան Իշխանափոխություն

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին