f

Անկախ

«Պատերազմից չպետք է վախենալ». Ազատ Ադամյանը երկու պատերազմի մասնակից է


Ջութակահար և զբոսավար Ազատը

Ազատ Ադամյանը Արցախյան  քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է: Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Ջաբրայիլում:

Հայրը` Գրիգորին, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է: Նա  Ազատին փոքրուց հեռու է պահել պատերազմի մասին պատմություններից, որի պատճառով Ազատի մանկության հիշողություններում պատերազմական ոչ մի դրվագ չի տպավորվել:

Ջութակահար Ազատը յոթ տարեկանից նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբում, որից հետո ընտրել է զբոսավարի մասնագիտությունը: Տուրիզմը զարգացնելու նպատակով Շուշիում տարածք է ձեռք բերել, որն այսօր թշնամու վերահսկողության տակ է:

Ազատի հետաքրքրությունների շրջանակն ավելի է մեծանում. նա հիմնում է «Բարդակ» փաբն ու «Ֆորեսթ» ՀԱԲ–ը և նոր արշավախմբերի ծրագրեր մշակում:

 2015 թվականին Ազատը մասնակցել է ԱՀ Մշակույթի նախարարության կողմից  անցկացված գիդերի մրցույթին, իսկ 2016 թվականին մեկնում է Ռիո, մերժում համագործակցության առաջարկն ու վերադառնում հայրենիք` Արցախ:

Նոր մասնագիտություն, նոր գաղափարներ, որոնց իրագործման ճանապարհին սկսվում են Արցախյան քառօրյա, այնուհետև` 44-օրյա պատերազմները: Ազատն ու իր ընկերներն այս անգամ համախմբվում են Արցախը պաշտպանելու գաղափարի շուրջ: Նրանք զինվորագրվում են հայրենիքի փրկության գործին և պատերազմի առաջին օրն էլ մեկնում ռազմաճակատ:

Ազատն Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից է

2016 թվականի Արցախյան քառօրյա պատերազմի առաջին օրերից Ազատն ընկերների հետ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը և մասնակցել Թալիշի մարտերին:

«Եթե չմասնակցեինք Արցախյան քառօրյա պատերազմին, պատերազմի մասին պատկերացումներ չէինք ունենա և արդեն 2020 թվականի պատերազմին պատրաստ չէինք լինի, այն այսպես խորը չէինք ընկալի»,- մեզ հետ զրույցում ասաց Ազատը:

Հենց Քառօրյա պատերազմի ժամանակ կազմավորվեց նրանց կամավորական ջոկատը: Տղաները սեփական միջոցներով ձեռք բերեցին քնապարկեր, զինվորական հանդերձանք, զրահաբաճկոն, սաղավարտ, և 2020 թվականի պատերազմի ժամանակ բնավ դրանց կարիքը չունեցան:

Ազատը վիրավորվել է Արցախյան 44-օրա պատերազմի ժամանակ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Ազատն ու իր ընկերները չսպասեցին Զինվորական կոմիսարիատի ծանուցմանը և հոգու նվիրումով  կամավոր մեկնեցին պատերազմի դաշտ` այս անգամ արդեն կազմավորված ջոկատով և զինվորական բոլոր պարագաներով:

«Պատերազմը տղամարդու համար է: Մենք պետք է դրանով մեծանայինք: Ես իմ որդուն պատմելու եմ պատերազմի մասին և նրան դաստիարակելու եմ հայրենիքի համար պայքարելու հոգեբանությամբ»,-ասում է Ազատը:

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Ազատն ու իր ընկերները Եղնիկներ տեղանքում ակտիվ մասնակցել են ռազմական գործողություններին: Մարտական առաջադրանքներ կատարելուց բացի Ազատն ընկերոջ` Արտուրի հետ միասին  մարտադաշտից վիրավորներ է հանել և շտապօգնության մեքենայով տեղափոխել հոսպիտալ: Վիրավոր ընկերոջը` Դավիթին, Ազատն է հանել մարտադաշտից:

Ազատը պատմում է, որ ամեն տեղ Արտուրի հետ էին գնում: Զինակից ընկերը պատերազմից հետո դարձել է նրա քավորը: Այդպես էին պատերազմի ժամանակ ընկերներով պայմանավորվել:

Հրետակոծության ժամանակ նրանց մեքենան հայտնվել է թշնամու թիրախում և պայթեցվել: Հետո տղաները նոր մեքենա են ձեռք բերել և այդ մեքենայով հետագայում կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:

Հոկտեմբերի 2-ին կապով հաղորդում են` փամփուշտ չկա… Ազատը լսում է և սկսում է զինամթերքով բեռնված մեքենանյից զինամթերքը դատարկել: Հենց այդ պահին կասետային ռումբի պայթյունից մեքենայի շուրջն ամեն ինչ հօդս է ցնդում:

 Ազատը հինգ տեղից վիրավորվում է:

«Մենք կռվել ենք թշնամու մի քանի բանակի դեմ: Մեր տղաները հերոսաբար են կռվել, պարտության միակ պատճառները ուժերի անհավասարությունն էր, թշնամու զորքի թվաքանակի գերիշխումը, դաշնակիցների` մեզ ժամանակին օգնության չհասնելը», - ասում է Ազատը:

Վիրավոր Ազատը մասնակցել է  Խրամորթի ինքնապաշտպանությանը

2022 թվականի մարտին ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում խախտում է շփման գիծը: Լսելով, որ հայկական զորքը հետ է քաշվել և վտանգ կա, Ազատն ու իր ընկերները որոշում են կամավոր մեկնել Խրամորթ և միանալ գյուղի ինքնապաշտպանությանը:

Տղաները խորհրդակցում են պատերազմի բովով անցած իրենց հայրերի հետ և տեղանքի կոորդինատներ վերցնելուց հետո մեկնում Խրամորթ: Խրամորթում կամավորական ջոկատի հրամանատարն Ազատն էր: Տղաներն այնտեղ  մնացին մինչև մայիսի 3-ը:

Ազատն ասում է, որ իր երկու երազանքներն իրականացել են` մեկը` սառնարանը լիքը լինելն էր , մյուսը` զինվորական համազգեստ կրելը:

Երբ Ազատի հետ խոսեցինք մինչև պատերազմն ու պատերազմից հետո Արցախի մասին, նա ասաց, որ մեր ժողովուրդն ավելի ծանր օրեր է ապրել, և սա վերջը չէ: Նրա խոսքով` այն տարիներին մարդկանց համախմբել և ոգևորել են, իսկ այս անգամ դրա ժամանակը չունեցանք, որովհետև ամեն ինչ շատ արագ սկսվեց:

«Թշնամու հետ խաղաղություն կնքել հնարավոր չէ: Կամ պիտի թողնենք Արցախն ու գնանք այստեղից, կամ մնանք մեր հողում, պայքարենք և այն պահենք»,- ասում է Ազատը:

Ազատը հավելում է, որ իր տղային այնպես է դաստիարակելու, որ դառնա իր ռազմական ընկերը, միասին լծվեն հայրենիքի պաշտպանության  գործին, իրար վրա հույս դնենք, իրար նեցուկ լինեն:

«Պատերազմից չպիտի վախենանք, պատերազմն անխուսափելի է: Պետք է պատրաստ լինել նոր պատերազմի»,- վերջում ավարտում է իր խոսքը::

 

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Ազատ Ադամյան 44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին