f

Անկախ

Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել․ համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել ինքնասպանություն գործած 23–ամյա կնոջ մասին. Aravot.am


Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին: Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին: Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա: Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց: Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել:

«Հանուն մեծ սիրո, հանուն նվիրվածության նման քայլի գնաց: Արտակարգ գիտակից, մակարդակով ընտանիքի տղա էր Արմենը, նրա կինը՝ նմանապես: Այսօր Արմենի ու Լիլիթի նշանադրության օրն է»,- ասաց Ռուբիկ Սիրականյանը:

«Առավոտյան՝ ժամը հինգին, մայրը գոմ գնալիս տեսել է բաղնիքի լույսը վառված է, կասկած է ընկել մեջը, ամուսնուն արթնացրել է ու տեսել են բաղնիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ամբողջ մեր գյուղը շոկի մեջ է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Արմեն Կարապետյան Ադրբեջան հարձակում զոհեր ինքնասպանություն Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին