Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով լեհական ZETռադիոկայանին, որն էլ իր հերթին հղում է արել ոչ պաշտոնական աղբյուրներին։
Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյևոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։
Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը»։