f

Անկախ

Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսում են բազմոլորտ ծրագիր՝ ի նպաստ Հայաստանի երեխաների


Արգենտինայի հայ համայնքը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին միավորվում են ի շահ Հայաստանի երեխաների՝ այս անգամ մեկնարկելով բազմոլորտ երկամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում վաղ ուսումնառությանը, հանրակրթությանը, երեխաների պաշտպանությանը և երիտասարդական ծառայություններին։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանից հայտնում են, որ Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022-ից արդեն աշխատանքներ են իրականացվել Վանաձորում Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի վերանորոգման, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի երկու հայորդյաց տներ հիմնելու ուղղությամբ: Բացի այդ, Սյունիքի երեք դպրոցների 15 դասասենյակների համար տրամադրվել են դպրոցական կահույք և ուսումնական նյութեր, ինչպես նաև վերանորոգել և կահավորվել է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը։

«Արգենտինայի համայնքի աջակցությամբ, այս կարևոր ծրագրերն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Արգենտինայի «Հայաստան» համահայկական հիմնադրամը համաշխարհային կազմակերպության մի մասն է, որը 1992 թվականից ի վեր աշխատում է տարբեր ոլորտներում սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա՝ ուղղված հայերի զարգացմանն ու աջակցություն ցուցաբերելուն: Հատկապես ուրախ ենք, որ կարող ենք համատեղ աշխատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի երեխաներին Սյունիքի մարզում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքներին»,- նշել է Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Կալպակյանը:

«Մենք երախտապարտ ենք Արգենտինայի հայ համայնքին՝ տրամադրած առատաձեռն աջակցության համար։ Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկարողանա նպաստել Լոռիից Սյունիք հարյուրավոր երեխաների և դեռահասների իրավիճակի բարելավմանը և նրանց կրթության և զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ և պայմաններ կապահովի»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության ներքո Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կտրամադրի բազմամասնագիտական ծառայություններ, ինչպիսիք են՝ վերականգնումը, դեպքերի վարումը, ընտանիքի բաժանման կանխարգելումը, հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենտրոնի մասնագետների համար նաև կիրականացնի աշխատանքային վերապատրաստումներ:

«Նմանօրինակ համագործակցություններն իսկապես կարևոր են մեզ համար, քանի որ երեխաներին ծառայություններ մատուցող հաստատությունների բարեկարգման գործընթացներն անմիջականորեն ազդում են վերջիններիս տրամադրվող ծառայությունների որակի, հաճախականության, արդյունավետության վրա: Իսկ ընդհանուր առմամբ, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը և մարզերում խնամքի ծառայությունների ներդրումը շարունակում են լինել  նախարարության առաջնահերթություններից:  Ապակենտրոնացումը միաժամանակ հնարավորություն է տալիս հետագայում կանխել նաև երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

Արթիկի և Վերիշենի շուրջ 300 դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, նորաստեղծ երիտասարդական տների միջոցով կկարողանան ոչ ֆորմալ կրթություն ստանալ, ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, հաղորդակցությունը, առաջնորդությունը, ՏՏ հմտությունները, կաշխատեն համայնքային նախագծերի վրա, կվարեն առողջ ապրելակերպ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին կվերապատրաստի այս կենտրոնների ապագա անձնակազմին և կտրամադրի անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ:

Գորիսի և Վերիշենի թիվ 2 և 6 դպրոցները կապահովվեն նոր կահույքով և նյութերով, որպեսզի արդեն նոր դասասենյակներում աշակերտները սովորեն զարգացման համար համապատասխան միջավայրում։ Սյունիքի դպրոցների ուսուցիչներին աջակցություն կտրամադրվի նաև աշակերտների համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որպեսզի աշակերտները կարողանան լրացնել բաց թողնվածը Քովիդ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներով։

Գորիսի թիվ 5 մանկապարտեզում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն սկսել է վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով անվտանգության չափանիշներ և համընդհանուր դիզայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար շենքի մատչելիությունն ապահովելու համար: Մանկապարտեզին կտրամադրվեն նոր կահույք, ինչպես նաև դիդակտիկ նյութեր, խաղալիքներ և գրքեր, իսկ անձնակազմը կվերապատրաստվի նախադպրոցական կրթության չափանիշների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում անվտանգության և դիմակայունության և հոգեբանական առաջին օգնության թեմաներով:

Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին