f

Անկախ

Դատարանը պատավորեցրել է Արամ Մանուկյանին Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել․ «Հրապարակ»


«Հրապարակ»-ը գրում է․ Դեռեւս 2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։
Քոչարյանը Մանուկյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Տարիներ տեւած դատական քննությունից հետո 2021-ին դատարանն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին՝ բավարարել.

Դատարանն իր որոշման մեջ նշել է․ «Պարտավորեցնել Արամ Մանուկյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հետևյալ արտահայտությունները․ «…ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի և դրա համար օգտագործում է իր գողացած փողերը: Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը ոչ միայն Մարտի 1-ով է հանցագործ, տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, որ դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել: Սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է:» փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

Պարտավորեցնել Արամ Մանուկյանին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով կամ առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից հրապարակելով հետևյալ տեքստը.

«Ես՝ Արամ Մանուկյանս ներողություն եմ խնդրում 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորադաշարի ընթացքում իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի հասեցին արված «արույունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունների համար»։

Պատասխանող կողմը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն այստեղ էլ պրոցեսը երկար է տեւել։ Այն ի սկզբանե մակագրվել է դատավոր Նարեկ Գաբրիելյանին, Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նրան ինքնաբացարկ է հայտնել, որը դատավորն ընդունել է։ Ինքնաբացարկի որոշման մեջ Գաբրիելյանը նշել է․ «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանս և սույն գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի որդին՝ Լևոն Ռոբերտի Քոչարյանը, 2002-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում սովորել ենք Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նույն կուրսում: Այսինքն՝ հանդիսացել ենք համակուրսեցիներ: Հետևաբար, գտնում եմ, որ առկա է ինքնաբացարկի հիմք:

Միաժամանակ, իմ կողմից, նաև ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի կողմից հնչեցված հարցերի, բացահայտվեց հանգամանքն առ այն, որ Լևոն Ռոբերտի Քոչարյանի հետ համատեղ ուսումնառությունն ավարտելուց հետո նրա հետ որևէ տեսակի հարաբերություններ չեմ ունեցել, առկա չեն ուղղակի և անուղղակի կապեր, և սույն գործով իմ անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունեմ»։

Այնուհետեւ բողոքը մակագրվել է այլ դատավորի․ դատական նիստերը ամիսներ են տեւել, եւ միայն նախորդ ամիս Վերաքննիչը դատարանը՝ նախագահող դատավոր Համբարձումյանի, դատավորներ Ենոքյանի, Ոսկանյանի որոշել է Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել:

Մանուկյանը մեկ ամիս ժամանակ ունի՝ որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելու համար։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան Արամ Մանուկյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին