f

Անկախ

Ֆրանսիայի Սենատի բանաձեւին միայն մեկն էր դեմ, ով շատ մոտ է Ադրբեջանի ռեժիմին. Նրա դեմ արշավ ենք սկսել. Անահիտ Հակոբյան


Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը սպասելի էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու Անահիտ Հակոբյանը:

«Մենք շատ սերտ համագործակցում ենք ֆրանսիացի սենատորների հետ: Բոլոր սենատորները կողմ են քվեարկել բանաձեւին, բացառությամբ մեկ կին սենատորի, որը շատ մոտ է ադրբեջանական ռեժիմի հետ: Մենք սոցցանցերում նրա դեմ արդեն բավականին մեծ արշավ ենք սկսել»,-ասաց նա:

 

 

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ Ֆրանսիան իսկապես պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Անահիտ Հակոբյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք այդ ուղղությմբ: Պետք է նշել, որ նախագահ Մակրոնը բավականին լուրջ քայլեր է անում այդ ուղղությամբ:

Պետք է նշել նաեւ, որ երկու շաբաթից՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում գրեթե նույն բանաձեւն է ընդունվելու: Հույսեր կան, որ այն կընդունվի: Հիմա պետք է տեսնենք, թե ինչ է կտարվելու Ֆրանսիայի կառավարության կողմից:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն բավականին նոր ձեւաչափերով խոսում է այս խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն է ագրեսոր երկիրը: Դա Սա նոր բան է, որովհետեւ, սովորաբար, Ֆարնսիայի ԱԳՆ-ն շատ չեզոք կարգավիճակում էր: Հիմա դա փոխվել է, ինչը ողջունելի է»:

Անահիտ Հակոբյանի խոսքով, եթե այս պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն, Բաքվի կողմից ականատես կլինենք աղաքական, նաեւ տնտեսական շանտաժների. «Ֆրանսիայի կառավարությունը, խորհրդարանը, նաեւ նախագահ Մակրոնը դա գիտեն: Շատ հաճախ Թուրքիայի կառավարությունն էլ է նույն շանտաժային ձեւերով վարվում Ֆրանսիայի կառավարության հետ: Մենք բոլորս հիշում ենք Էրդողանի հայտարարությունը, որ ասում էր՝ Մակրոնը հոգեկան հիվանդություն ունի: Ֆրանսիայի կառավարությունը գիտի այդ ամենը: Մենք սպասում ենք դրան, ինչը ողջունելի է, քանի որ ավելի է սրելու Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»:

Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն նաեւ նշեց, որ բոլոր հարթակներում իրենք ներկայացնում են հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը, եւ այս բանաձեւում նույնպես դա կա. «Առաջ ասում էին՝ միջազգային հարթակները այս գործընթացը չեն կարող շատ առաջ տանել, բայց մենք տեսանք, թե  Ուկրաինայի դեպքում ինչպես կարողացան մեկ մարդու նման առաջ տանել իրենց հորդորը: Ժամանակն է, որ դա անեն նաեւ Հայաստանի համար, որովհետեւ իրենք չեն հասկանում, կամ ձեւացնում են, թե չեն հասկանում, որ եթե Հայաստանին չօգնեն, վաղն իրենք առերեսվելու են պանթուրքական ուժին ու դրա դեմ չեն կարողանալու պայքարել: Այսօր արդեն իրենց համար դժվար է Էրդողնաին պահանջներ ներկայացնել, վաղը, եթե այդ ուժը ստեղծվի, չեն կարողանալու դրա դեմն առնել: Դրա համար, քանի դեռ ուշ չէ, պետք է Հայաստանին ու Արցախին պաշտպանել»:

Նա նաեւ նշեց, որ իրենք աշխատանքներ են իրականացնում, որ Ֆրանսիայի իշխանությունները, պատգամավորները ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի հարցը առաջ մղեն, որովհետեւ եթե Արցախի հարցում չօժանդակեն, 120 հազար մարդու կյանք են կործանելու:

 

Անահիտ Հակոբյան Ֆրանսիայի Սենատ բանաձև Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին