Փաստաբան Գարիկ Գալիկյանը գրում է.
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի բավարարեց մեր վերաքննիչ բողոքը` հայտնի գործով դատավոր Ա. Ալեքսանյանի օգնականը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»։
Հիշեցնենք` դատարանի որոշմամբ հոկտեմբեր 19–ին կալանավորվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, հոկտեմբերի 19֊ին կալանավորվել էր նրա օգնականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Նույն գործի շրջանակներում կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: