f

Անկախ

Վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները․Ադրբեջանի Միլլի Մեջլիս


Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Ֆրանսիայի Սենատի հակաադրբեջանական և հայանպաստ վերջին բանաձեւի առնչությամբ այսօր քննարկման է ներկայացրել, ապա ընդունել հայտարարություն, գրում է ԱՊԱ-ն։ Փաստաթղթում ասված է․


-Ֆրանսիայի Սենատի երկու պալատներում ընդունված փաստաթղթերը խախտում են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, այդ թվում՝ 1993 թվականին Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի կետերը։ Պետք է հարգել միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ հայկական խմբերի «ֆաշիստական գործողությունները» չկասեցնելը վկայում է այն մասին, որ Ֆրանսիան պաշտպանում է Հայաստանը։ Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը 30 տարի չկարգավորելու պատճառներից մեկը Հայաստանին պաշտպանելով՝ ստատուս քվոն՝ պահպանելու Ֆրանսիայի փորձերն էին։

Ֆրանսիացի պատգամավորները, խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հայաստանի վրա Ադրբեջանի ենթադրյալ հարձակման դատապարտման մասին, անտեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մասնակից երկրների մեծ մասի հնչեցրած կոչերը՝ սահմանազատել երկու պետությունների միջև սահմանները։ Սենատն ապացուցում է, որ Ֆրանսիան օգտագործել է իր անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր կեղտոտ գործողությունների համար։ Բանաձեւում Լաչինի միջանցքի մասին կետը ցույց է տալիս, թե որքան անտեղյակ են այս բանաձեւի հովանավորները տեղում տիրող իրավիճակից։ Ֆրանսիայի այս քայլը հարված է Հարավային Կովկասում երկու երկրների բոլոր հարաբերություններին։ Ֆրանսիային մի քանի փաստ ենք հիշեցնում. Ֆրանսիայի կատարած ռազմական հանցագործությունները մարդկության պատմության սև էջերն են։ Ֆրանսիայի կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունները Ֆրանսիայի պատմության մեջ սև բիծ են, որը չի կարելի ջնջել. Ֆրանսիան նաև 1,5 միլիոն ական է տեղադրել իր կողմից օկուպացված Ալժիրի տարածքում։ Հայաստանը նույնպես ավելի քան 1 միլիոն ական է տեղադրել օկուպացված ադրբեջանական հողերում։ Ալժիրը կոչվում է «տառապյալների երկիր», քանի որ ֆրանսիացիների կողմից Ալժիրի օկուպացիայի ժամանակ սպանվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Ֆրանսիան, որը ժխտում է Ալժիր անունով պետության գոյությունը, այս երկիրն ընկալում է որպես իր մաս։

Ֆրանսիան միտումնավոր ապօրինի բնակեցման քաղաքականություն է վարել Ալժիրում։ Հայաստանը նույնկերպ է վարվել օկուպացված ադրբեջանական հողերում։ Ֆրանսիացիները ժամանակին կազմակերպեցին նաև մի իրադարձություն, որը պատմության մեջ մտավ որպես «գիտնականների ցեղասպանություն»: Չադում մոտ 400 մահմեդական գիտնականներ գնդակահարվել են Ֆրանսիայի կողմից։ 1994 թվականին ավելի քան 800,000 թութսի սպանվեց Ֆրանսիայում՝ Ռուանդայում անվտանգ գոտի ստեղծելու պատրվակով։ Այս ջարդի պատասխանատուն Ֆրանսիան է։ Հայ «ահաբեկիչները», որոնք հովանավորվում էին Ֆրանսիայի կողմից, իսկ Հայաստանում հարգվում էին որպես հերոսներ, հետագայում «ահաբեկչական գործողություններ» կատարեցին Ադրբեջանի դեմ։ Կոչ ենք անում ֆրանսիացի խորհրդարանականներին, առաջին հերթին, զերծ մնալ իրենց երկրի գաղութատիրական քաղաքականությունից։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային ճանաչել մարդկության դեմ իր գործած հանցագործությունները, փոխհատուցում վճարել այն երկրներին, որոնց բնական ռեսուրսները նա թալանել է, ներողություն խնդրել այն երկրներից, որտեղ հանցագործություն է կատարել։

Միլլի Մեջլիսը, հաշվի առնելով Ֆրանսիայի շարունակվող հակաադրբեջանական գործունեությունը, Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հետևյալ միջոցները.

- Քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը միակողմանի երաշխիքներ չի տվել, թույլ մի տվեք նրան մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող նախաձեռնություններին և գործողություններին, որևէ քննարկում մի անցկացրեք ֆրանսիացի պաշտոնյաների հետ այդ հարցերի շուրջ։

- Սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ունեցվածք, եթե դրանք հայտնաբերվեն Ադրբեջանում։

- Թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը ցանկացած նախագծերում, որտեղ կատարվում են պատվերներ Ադրբեջանից,

- Վերանայել ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը ադրբեջանական կողմի հետ էներգետիկ ոլորտում,
- Վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները,

- Որպես Չմիավորման շարժման նախագահ, միջազգային կազմակերպության շրջանակներում հայտարարեք Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականության, մարդկության դեմ նրա հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մասին։

- Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում օրակարգ մտցրեք Ֆրանսիայի իսլամաֆոբ քաղաքականության հարցը։

-Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում օրակարգ մտցնել Ֆրանսիայի թուրքաֆոբ քաղաքականությունը։

 

Ադրբեջանի Միլլի Մեջլիս Ֆրանսիայի Սենատ բանաձև Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին