f

Անկախ

«Փաստ». Պայքար երկրորդ, միգուցե առաջին տեղի համար


«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։

Իշխանական կուսակցության մեր աղբյուրը հայտնում է, որ այս պահին ակտիվ պայքարի մրցակցության մեջ է առաջին հերթին Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարար Պապիկյանի ձեռքում կենտրոնացած է լուրջ պաշտոնեական ռեսուրս՝ բանակը՝ թիվ 1 ուժային կառույցը։ Պաշտպանության նախարարները միշտ համարվել են երկրորդ ամենից մեծ ազդեցություն ունեցողը պետության ղեկավարից հետո (Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակ՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի օրոք գուցե մի որոշ շրջան՝ Սեյրան Օհանյանը)։ Սուրեն Պապիկյանն ունի լուրջ կադրային ռեսուրս իշխանական կուսակցության և պետապարատի ներսում, ֆինանսական անկախություն է կարողացել ձեռք բերել այս ընթացքում։ ՔՊ թիմի ներսում ևս ընկալելի անձ է եղել միշտ, իսկ հիմա՝ առավել ևս, և դա փաստվել է համագումարում գրանցված արդյունքներով (առաջին տեղում՝ Փաշինյան՝ 945 ձայն, երկրորդը՝ Պապիկյան՝ 809 ձայն):

Սուրեն Պապիկյանի գլխավոր առավելություն է դիտվում այն, որ նրա անվան հետ չի կապվում պատերազմի խայտառակ պարտությունը. այդ ընթացքում եղել է ընդամենը տարածքային կառավարման նախարար՝ հիմնականում զբաղվելով ասֆալտապատման և շինարարական աշխատանքներով։ Այնպես որ, հավանական մասնակի իշխանափոխության պարագայում Պապիկյանը կուսակցությունում հարմար թեկնածու է դիտվում ՔՊ կողմից՝ Փաշինյանին փոխարինելու համար։ Ըստ մեր աղբյուրի, Սուրեն Պապիկյանն այս պահին մրցակցության մեջ է Տիգրան Ավինյանի հետ։ Վերջինս ևս հաջողացրել է իշխանության 4,5 տարվա ընթացքում լուրջ ռեսուրսներ կուտակել իր ձեռքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ թիմային ազդեցության։ Գործարարների հետ բավականին սերտ կապեր է հաստատել, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության հետ կապված բիզնեսների, խոշոր գործարար շրջանակների հետ աշխատանքներն իրականացնում է հենց Ավինյանը։

Ավինյանը ևս պարտության խորհրդանիշներից չէ, ընդհակառակը, նա պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. օգոստոսին, հրաժարական տվեց փոխվարչապետի պաշտոնից, անցավ մասնավոր սեկտոր, ինչից հետո սկսեց իր ստվերային գործունեությունը։ Այժմ ժամանակավոր Երևանի փոխքաղաքապետ է, հայտարարվել է որպես ՔՊ թեկնածու՝ 2023թ. քաղաքապետի ընտրություններում։ Տեսանելի է, որ տևական ժամանակ է, ինչ սկսել է լայնամասշտաբ նախընտրական այցերը, սակայն առնվազն նկատելի է, որ սա քարոզարշավ չէ զուտ Երևանի ավագանու ընտրությունների համար, մեր աղբյուրը շեշտում է, որ Ավինյանը ավելի բարձր նպատակներ ունի, և սա ընդամենը առիթ է։ Արտաքուստ այս պահին որևէ առճակատում Պապիկյանի և Ավինյանի միջև առկա չէ, սակայն երևի թե դրա ժամանակն էլ կգա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տիգրան Ավինյան Սուրեն Պապիկյան Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին