f

Անկախ

Մարդիկ իրենց իրերն էին հանում գյուղից, ես դրել, տունն էի մաքրում։ Չէի կարողանում հավատալ, որ պետք է լքեմ իմ տունը․ Լիաննա Խաչատրյան


Արցախի Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղի դպրոցի տնօրեն, 54-ամյա  Լիաննա Խաչատրյանը հայրենազրկումից երկու տարի անց դեռ պահում է դպրոցի դռների ու չհրկիզվող պահարանի բանալիները։ Նա հույս ունի, որ մի օր նորից հայրենի գյուղ կվերադառնա, եթե իրեն նման բախտ չվիճակվի, հույս ունի, որ գոնե թոռներին կվիճակվի։ Ասում է՝  գյուղից հեռանալուց նաև իրենց տունը չեն այրել՝ համոզված լինելով, որ մի օր վերադառնալու են։

Լիաննա Խաչատրյանը երկու երեխաների հետ Դսեղից Արցախ է տեղափոխվել 2004-ին։ Երբ տեղեկացել է վերաբնակեցման ծրագրի մասին ու իմացել, որ  Արցախում մանկավարժների կարիք կա, դիմել է՝ Քաշաթաղում հաստատվելու համար։ Հիշում է՝ Արցախի բնակավայրերի մասին ոչինչ չգիտեր, ուստի դժվար էր ընտրել, թե որտեղ հաստատվի։ «Առանց երեխաների Բերձոր գնացի, հանդիպեցի կրթության բաժնի պետին։ Նա էլ լոռեցի էր։ Ուրախացավ, զրուցեցինք։ Նա խորհուրդ տվեց ընտրել Մշենին որպես լավագույն գյուղ»,- հիշում է Խաչատրյանը։ 

Ասում է՝ երբ առաջին անգամ Մշենի է այցելել, արդեն մութ էր ու բնության գեղեցկությունը գնահատել չի կարողացել։ «Ոնց որ սարերում ապրեիր։ Առաջին հայացքից անհարմար թվաց գյուղը։ Բայց համաձայնեցի»,- ասում է նա՝ հավելելով, որ անգամ հիմա չի զղջում, որ Արցախ է տեղափոխվել, որ Մշենիում է հաստատվել։ 

Խոսելով գյուղի մասին՝ ասում է, որ այնտեղ կյանքը շատ հանդարտ էր, ողջ գյուղով ապրում էին մեկ ընտանիքի պես։ Հատկապես առանձնահատուկ էր բնությունը՝ մի բնակչի տունը բլրի գլխին էր, մյուսինը՝ ձորակում, երբեմն հարևաններին միմյանցից մինչև մեկ կմ հեռավորություն էր բաժանում, ապրում էին գյուղում, բայց և բնության գրկում՝ միայնության մեջ,  գյուղի հարևանությամբ հոսող գետն էլ առանձնահատուկ հմայքն էր հաղորդում տեղանքին։

Խաչատրյանն ասում է՝ Մշենիում դժվարություններ շատ են տեսել․ լեռնային տեղանքի և վատ ճանապարհների պատճառով խնդիր էր Բերձոր հասնելը, շաբաթվա մեջ 1 անգամ «Ուրալով» էին շրջկենտրոն գնում՝ առևտուր անելու, քանի որ գյուղում խանութներ չկային։ Իսկ առատ ձյան դեպքում ոչ միայն արտաքին աշխարհից էին կտրվում, այլ անգամ ձորակում ապրող երեխաները չէին կարողանում բլրի վրա գտնվող դպրոց հասնել։ Այդքանով հանդերձ, գյուղը դարձել էր սիրելի, օրերից մի օր էլ հասկացել էին, որ իրենք այլևս Մշենիում յուրային են, այն իրենց հայրենի գյուղն է։ Մշենիում են ծնվել նաև Խաչատրյանի երկու թոռները։ 

«Այնտեղ դժվարությամբ հարմարվեցինք։ Բայց հիմա էլ այստեղի կյանքին չենք համակերպվում, կարոտում ենք մեր գյուղն ու մեր այնտեղի կյանքը»,- ասում է Խաչատրյանը։

Մշենին՝ հեռվից

Հարցին, թե այնտեղ ինչպես է կարողացել տնտեսություն ստեղծել, Խաչատրյանն ասում է, որ դպրոցում ֆիզիկա և ինֆորմատիկա էր դասավանդում, իսկ աշխատանքից ազատ ժամանակ էլ հողագործությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում։ Վստահեցնում է՝ Մշենիում աշխատող մարդն ապրուստի խնդիր չէր կարող ունենալ; Իսկ վերջին տարիներին նաև աշխատետեղեր էին ստեղծվել, գյուղում չկար տուն, որ աշխատող չունենար, ինչն էլ իր դրական ազդեցությունն էր թողել գյուղի բարեկեցության մակարդակի վրա։ Հարցին՝ արդյոք մարդիկ իրենց ապագան գյուղի հետ կապում էին, ասում է՝ սովորելկու գնացած երիտասարդներն անպայման գյուղ էին վերադառնում։

Խոսելով դպրոցի մասին՝ ասում է, որ չնայած բարվոք շենքային պայմաններ չունեին, բայց ունեին հրաշալի մասնագետներ և սովորեու ձգտում ունեցող աշակերտներ։ «Ունեինք 10 ուսուցիչ և 20 աշակերտ։ Քանի որ  աշակերտները քիչ էին, դասը նմանվում էր անհատական պարապմունքի։ Մեր աշակերտները հանգիստ, առանց լրացուցիչ պարապմունքների ընդունվում էին բուհեր»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ ուսուցիչներն այնքան նվիրված էին իրենց գործին, որ հետ մնացող աշակերտների հետ կարող էին դասերից հետո լրացուցիչ պարապել ու անգամ աշակերտի տուն գնալ՝ ևս մեկ անգամ չհասկացած նյութը բացատրելու համար։ «Բոլորն ընտանիքներով միմյանց հետ կապված էին, մեկի ուրախությունն էլ , տխրությունն էլ բոլորինն էր»,- ասում է նա։ Հիշում է՝ գյուղով հավաքվում ու միասն Զատիկն էին նշում, երբեմն բոլորով միասին Ամանորն էին նշում գյուղի դպրոցում։ Իսկ երբ որևէ քեֆ կամ հարսանիք էր լինում, ոչ միայն ողջ գյուղը, այլ նաև հարևան գյուղերից էին գալիս՝ ուրախությանը մասնակից լինելու։

Հիշում է՝ երբ որդուն պետք է բանակ ճանապարհեր, քեֆ կազմակերպելու հնարավորություն չուներ։ Բայց համագյուղացիներով հավաքվել էին, որդու համար քեֆ կազմակերպել, վերջում էլ գյուղապետն իր մեքենայով ուղեկցել է  որդուն։

Անդրադառնալով պատերազմին՝ վստահեցնում է՝ այն  իր մասշտաբներով ու հետևանքներով բոլորի համար անսպասելի էր։ Երբ թշնամին հարձակվեց, մտածում էին, որ ապրիլյան պատերազմի պես մի քանի օր անց մեր բանակը կկարողանա թշնամուն հետ շպրտել։ 

«Կրակոցները լսվում էին, մոտակա ՀԷԿ-երից մեկը պայթեցրին, վախը սրտներումս գյուղում էինք, չէինք ուզում դուրս գալ»,- ասում է նա։ Իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, երբ պետք է վերջնականապես գյուղից դուրս գային, պարզապես չէր կարողանում համակերպվել իրողությանը։ «Մարդիկ իրենց իրերն էին հանում գյուղից, ես դրել, տունն էի մաքրում։ Չէի կարողանում հավատալ, որ պետք է լքեմ իմ տունը»,- ասում է նա։ 

Իսկ հետագայում արդեն համացանցում գտել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց բակում պոպոք ուտում, կադրում երևում է այնտեղ թողած մեքենան, որ չեն կարողացել բերել, և տունը։

«Ամուսինս տան վրա այնքա՜ն գործ էր արել, ո՞ւմ ձեռքը կգնար, որ այրեր»,- ասում է նա։

Հարցին, թե ինչու պարտվեցինք պատերազմում և ինչու ենք մինչ օրս շարունակում կորցնել, Խաչատրյանն ասում է՝ քանի որ ներքին թուրքերն ավելի շատ են։ «Հիմա պետք է համախմբվենք, մեկ բռունցք դառնանք, բայց դրա փոխարեն ազգը պառակտված է»,- ասում է նա։

Խաչատրյանը մատնանշում է՝ տարիներ շարունակ հնչեցվող թեզը թե «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք» կեղծ էր։ «Դժվարն առաջին հանձնելն էր, իրենց ախորժակն այնքան մեծ է, քիչ քիչ առաջ են ուզում գալ»,- ասում է նա՝ հավելելով, որ չի հավատում նաև ադրբեջանցու հետ խաղաղ համակեցությանը։

«Խաղաղությունը միակողմանի չի կարող լինել, միայն մեր ուզելով չի կարող լինել»,- ասում է նա՝ հավելելով, որ խաղաղություն քարոզելով ինքներս մեզ ենք խաբում։

«Էլ ոչ մեկին չեմ հավատում, ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը, ոչ արևմուտքին։ Ոչ ելք եմ տեսնում, ոչ լուծում։ Խճճված վիճակում եմ։ Անորոշություն է, ապագայի հույս էլ չկա»,- ասում է նա։

 

Մշենի Քաշաթաղ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ 44-օրյա պատերազմ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին