f

Անկախ

«Մամ, դա քեզ կօգնի գտնել ինձ». Գայլով տղային դաջվածքով են ճանաչել


Արամը երազում էր հետախույզ դառնալ

Արամ  Մկրտչյանը ծնվել է մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ինչպես մայրը` Լորետան է ասում`զավակ կորցրած մայրերին հույս տալու: «Ամոկա»` այսպես միայն մայրն էր Արամին կոչում:

«Երբ ծնվեց Ամոկան, ես նրան գիրկս առա, կարծես աշխարհն իմն էր: Երբեք չէի պատկերացնի, որ փոքրիկ էակի մեջ այդքան սեր ու ջերմություն կլիներ», - մեզ հետ զրույցում ասաց տիկին Լորետան:

Մայրը պատմում է, որ երբ Արամը երեք տարեկան էր, մեծ հետաքրքրությամբ էր դիտում «Բանակում» հաղորդաշարը: Երբ հարցնում էին` ի՞նչ ես դառնալու, մեծ ոգևորությամբ պատասխանում էր`զինվոր:

Արամը տաղանդավոր տղա էր, սիրում էր պոեզիա, գեղեցիկ ստեղծագործում էր, փոքրուց նկատվում էր նրա դերասանական տաղանդը: Նա նաև փայլուն սպորտային տվյալներ ուներ: Մի օր ցանկություն հայտնեց սովորելու Երևանի Օլիմպիական պետական մարզական քոլեջում, որից հետո տեղափոխվեց Մոսկվա` ուսումը շարունակելու:

Ուսումն ավարտելուց հետո վերադարձավ հայրենիք` Արցախ, հայրենիքին պարտքը տալու: Լորետայի խոսքով` որդին բանակ էր շտապում, որ իրեն թև ու թիկունք լիներ: Մոր խնդրանքին, որ հաջորդ տարի զորակոչվեր բանակ, նա չլսեց:

«Չէ, մամ ջան, իմ բոլոր ընկերները գնացել են, ես էլ պիտի գնամ նրանց հետ, ծառայությունից հետո քեզ թև ու թիկունք կլինեմ: Քեզ թագուհու նման կպահեմ, կյանքում շատ ես չարչարվել».Արամի խոսքերն է հիշում Լորետան:

«Փոքր եղբորս` Կամոյի հետ շատ էր կապված,  ուզում եր քեռու պես հետախույզ դառնալ, նրա ճանապարհով գնալ: Ասում էր` զինվորական համազգեստը պատվով պետք է կրեմ»,- հիշում է Լորետան:

Բանակ զորակոչվելու օրը մորը խնդրեց` չլացել, իրեն ուժեղ պահել:

2020 թվականի հուլիսի 20-ին Արամ Մկրտչյանը զորակոչվեց բանակ.քովիդի պատճառով տասնհինգ զինվորների մեկուսացրել էին, որոնց մեջ հենց Արամն էր: Լորետան տարակուսանքով ասում է, որ տղաները ֆիզիկապես կոփված էին, և մի տեսակ թերահավատորեն է ընդունել մեկուսացնելու հանգամանքը:

Արամը պարտադիր զինվորական ծառայության անցավ Մարտակերտում: Լորետային շատ ուրախացրեց այդ փաստը. որդուն հաճախ կտեսներ, շատ չէր կարոտի:

Մոր և որդու վերջին հանդիպումը

Երբ առաջին անգամ հագավ զինվորական համազգեստը, լուսանկարն առաջինը Լորետային ուղարկեց: Լորետայի խոսքով` շատ սիրուն և երջանիկ էր այդ համազգեստում:

«Մի օր Արամս եկավ և ասաց` մամ գիտե՞ս` հայրենիքն ինչ է: Ասացի` հայրենիքը սրբություն է: Ինձ հակաճառեց` չէ, մամ, պետք է մինչև վերջ կռվել, որ մեր պապերը հանգիստ ննջեն», -հուզված պատմում է Լորետան:

Արամի կրծքավանդակին գայլի պատկերով դաջվածք կար: Լորետան որդուն բազմիցս խնդրել էր դաջվածքը մաքրել, բայց Արամն ասել է` դա քեզ կօգնի գտնել ինձ ամեն տեղ:

Սեպտեմբերի 19-ին Լորետան զանգ ստացավ որդուց: Որդին եկել էր մորը տեսնելու: Չնայած հոգու խորքում շատ էր ուրախացել, բայց բարկացավ բանակից հաճախ փախչելու համար, չկասկածելով, որ դա իր և որդու վերջին հանդիպումն էր, վերջին գրկախառնությունը;

Սեպտեմբերի 27-ի գիշերը Լորետան մղձավանջ տեսավ. երազում մառախուղի միջից Արամն էր գոռում` մա՜մ:

Առավոտյան արդեն պատերազմ էր սկսվել: Հրետանակոծվում էր նաև Մարտակերտը: Մոր երկար թախանձանքներից հետո Լորետան դստեր` Անահիտի հետ Ստեփանակերտ տեղափոխվեց, հետո` Երևան: Արամին այդպես էլ տեսնել չկարողացավ: Տագնապ և անհանգստություն կար նրա հոգում: Կապ չկար` որևէ մեկից լուր իմանալու: Մարտակերտում բոլորը գիտեին, որ Արամը զոհվել է, բացի Լորետայից: Մայրական սիրտը զգում էր, որ ինչ-որ բան իրենից հեռացել էր:

«Արամն էր հեռացել ինձնից»,-արտասվելով ասում է Լորետան:

Արամի զոհվելու մասին բոլորը գիտեին, բացի Լորետայից:

Արամը զոհվեց պատերազմի առաջին օրը

Արամ Մկրտչյանը Մարտակերտի N զորամասի առաջին զոհերից էր: Պատերազմի առաջին օրը, անօդաչու թռչող սարքից, Արամի հետ 30 ընկերներից 29-ը զոհվեցին: Նրանց մեջ միայն մեկ զինվոր ողջ մնաց. Էդգարին հենց Արամն էր մարմնով ծածկել և երկրորդ կյանք շնորհել:

«Արամի մահով աշխարհի բոլոր գույները սև դարձան: Աշխարհը գլխիս փուլ եկավ»,-ասում է Լորետան:

Սեպտեմբերի 28-ին զոհվեց Լորետայի փոքր եղբայրը` հետախույզ Կամոն, ում երազում էր նմանվել Արամը: Հունվարին ականի պայթյունից զոհվեց ավագ եղբայրը` Մուրադը: Լորետան Կամոյի զոհվելու մասին ավելի շուտ իմացավ, քան որդու: Երբ իմացավ, չէր գիտակցում, թե ինչ էր կատարվում շուրջը: Ամեն օր Հերացու դիահերձարան էր գնում, բժիշկներին խնդրում` տղաների մարմիններից մեկն իրեն տալ, կարծում էր` որդին նրանց մեջ է:

Հոկտեմբերի 16-ին նրան զանգեցին և ասացին, որր ԴՆԹ-ն համընկել է: Սակայն երբ հասան այնտեղ, բժիկներն ասացին, որ սխալվել են, Արամի մարմինը չէր:

«Կյանքում երբեք չէի պատկերացնի, որ ես կլինեմ սգավոր մայր»,- լացելով ասում է Լորետան::

Հոկտեմբերի 22-ին որդու մարմինը հանձնեցին Լորետային: Արամի մոտ փաստաթղթեր չկային, ամեն ինչ վառվել էր: Դիահերձարանում գրանցված էր` Գայլով տղա:

«Ձեր նկարագրած տղայի ձախ կրծքավանդակին գայլի դաջվածք կա՞, 175/5 դիակն է»,- ասում է բժիշկը:

Գայլով տղային հենց դաջվածքով ճանաչեցին:

«Հիմա եմ հասկանում, թե ինչու էր ասում` մամ, գայլով ինձ ամեն տեղ կգտնես: Արամոտ է իմ ամեն մի օրը: Երբեմն թիկունքումս զգում եմ Արամի ներկայությունը, երբեմն ոտնաձայներն եմ լսում: Երազում էի, որ տղաս բանակից կզորակոչվեր և իմ սիրած երիցուկները նվիրեր ինձ:

«Հաճախ եմ զանգում Արամի հեռախոսահամարին: Գուցե երկնքում կապ չկա` չի պատասխանում»,- հուսահատ ասում է Լորետան:

Ուղիղ երկու տարի Լորետան սպասում է որդուն: Արամի երազանքներն իր կյանքի պես կիսատ մնացին. երազում էր հետախույզ դառնալ, շատ զավակներ ունենալ:

Արամն այդպես էլ չզորացրվեց: Լորետայի սիրելի երիցուկներն էլ ուշացան:

Արամը հուղարկավորված է Եռաբլուրում: Ամեն անգամ որդուն այցելելիս Լորետան վիրավոր Արցախից մի բուռ հող է տանում Եռաբլուր: Խնդրում, որ որդին վերևից իրեն ուժ տա, որ կարողանա դիմակայել նրա բացակայությանն ու հայրենիքի կորստին: Ստեփանակերտի Հ. Բալասանյանի անվան թիվ 5 դպրոցի Աշխարհագրության դասասենյակն անվանակոչվել է հերոսի անունով:

ԱՀ նախագահի հրամանագրով` Արամ Մկրտչյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հասմիկ Հակոբյան

Արամ  Մկրտչյան 44-օրյա պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին