f

Անկախ

Ինչպես խուսափել շնչառական հիվանդություններից․ 12 պարզ կանոն


Մրսածությունն ու հարբուխն ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո բուժել։ Ստորև կներկայացնենք 12 խորհուրդ, որոնց հետևելը կօգնի, որ շրջանցեք այդ վիրուսային հիվանդությունները։

1․ Խուսափեք մարդկային կուտակումներից

Սա չի նշանակում, որ պետք է մենակյաց դառնաք, աշխատանքի գնաք տաքսիով, խանութ գնաք գիշերով։ Բոլորովին։ Պարզապես հնարավորության սահմաններում Ձեր օրն այնպես պլանավորեք, որ խուսափեք պիկ ժամերին հասարակական վայրերում գտնվելուց, քանի որ գրիպի և հարբուխի հարուցիչները մարդաշատ վայրերում մեծ արագությամբ են տարածվում։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք մարդաշատ և փակ տարածությունում, խուսափեք Ձեր աչքերին, քթին, շուրթերին դիպչելուց։

2․ Լվացեք ձեռքերը

Շնչառական վարակներից խուսափելու հիմնական միջոցը հիգիենայի պարզ կանոնների պահպանումն է։ Վիրուսը մնում ու բազմանում է հասարակական վայրերի առարկաների վրա։ Ուստի շատ կարևոր է, որ դրսից տուն մտնելիս անմիջապես լվանաք ձեռքերը։ Եթե ուզում եք դրսում սնվել և լվացվելու հնարավորություն չունեք, օգնության կհասնի սպիրտային հիմքով ախտահանիչը, որը ցանկալի է, որ միշտ պայուսակում ունենաք։

3․ Փռշտալիս դեմ տվեք արմունկը

Ժամանակն է հրաժարվել ընդունված նորմից, որ փռշտալիս պետք է բերանը փակել ձեռքով։ Ցանկալի է փռշտալ անձեռոցիկի մեջ։ Սակայն, եթե փռշտալու պահին ձեռքում անձեռոցիկ կամ թաշկինակ չկա, ապա դեմ տվեք ծալած արմունկը, ոչ թե ձեռքը։ Այդպիսով և մասամբ կկանխեք կաթիլների միջոցով վիրուսների տարածումն օդում, և  կխուսափեք հպման միջոցով վիրուստը տարածելուց։ Իսկ անձեռոցիկի մեջ փռշտալու դեպքում այն պետք է անմիջապես աղբամանը նետել և ձեռքերը լվանալ։

Սա սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը կնվազեցնի վիրուսի շղթայական տարածումը։

4․ Հիվանդների հետ զգուշությամբ շփվեք

Եթե ցանկանում եք այցելել գրիպով հիվանդ ընկերուհուն, ապա Ձեզ հետ ունեցեք բժշկական դիմակ։ Հիվանդ մարդու մոտ երկար ժամանակ հյուր մի մնացեք։ Աշխատեք շուտ մաքուր օդի դուրս գալ։ Մի մոռացեք նաև հիգիենայի կանոնների մասին, որը կարևոր է հատկապես հիվանդ մարդու հետ շփումից հետո։

5․ Օդափոխեք տարածքը

Ձեր աշխատանքային սեղանը կարող եք ախտահանիչ անձեռոցիկով սրբել։ Իսկ սենյակը ցանկալի է պարբերաբար օդափոխել գոնե մի քանի րոպեով։ Դա կարող եք անել այն պահերին, երբ աշխատասենյակից դուրս եք գալիս, որպեսզի չմրսեք։

6․ Խոնավեցրեք օդը

Ջեռուցման հետևանքով սենյակային օդը չորանում է, որն էլ գրգռում ու չորացնքում է քթի լորձաթաղանթը՝ այն դարձնելով անպաշտպան վիրուսների դեմ։ Դրսի սառն օդը իրավիճակը չի փրկում, քանի որ այն ընդամենը թարմացնում և սառեցնում է։ Օդի բավարար խոնավություն ապահովելու համար ցանկալի է ունենալ օդը խոնավեցնող հատուկ սարք։ Պետք է նշել, որ օդը խոնավեցնող սարքը կարող եք միացնել միայն սենյակն օդափոխելուց հետո։ Այլապես, եթե սենյակում վիրուսի մասնիկներ կան, տաք օդի խոնավեցման հետևանքով դրանք ավելի արագ կբազմանան։

7․ Ամրացրեք իմունիտետը

Շնչառական վարակների դեմ պայքարելու լավագույն միջոցը օրգանիզմը դրանց նկատմամբ կայուն դարձնելն է։ Իսկ առողջ օրգանիզմ և բարձր իմունիտետ ունենալու համար  կարևոր է, որ ճիշտ հանգստանաք, բավարար քնեք օրվա ընթացքում, առողջ սնվեք, խուսափեք վատ սովորություններից։ Հարկ եղած դեպքում կարող եք նաև բժշկի հետ խորհրդակցել և լրացուցիչ վիտամինային կոմպլեքսներ ընդունել։

8․ Պատվաստվեք

Խորհրդակցեք Ձեր թերապևտի հետ և պատվաստվեք գրիպի դեմ։ Պատվաստանյութը կպաշտպանի Ձեզ գրիպի ծանր ընթացք ունեցող ու տարածված տեսակներից։ 

9․ Մի նյարդայնացեք

Հնդկաստանում գիտնականները հետազոտություններով պարզել են, որ հոգեբանական լարվածությունը ճնշում է օրգանիզմի բնականոն գործունեությունը և կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման և զանազան հիվանդացությունների։  Ստրեսի հորմոնի՝ կորտիզոլի բարձր քանակն օրգանիզմում վնասակար է ոչ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև գեղեկցության համար՝ դրա պատճառով մաշկը թեփոտվում է, մազերը դառնում են թույլ ու կոտրատված, առաջանում է ակնե։

10․ Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում մի լավ հանգստացեք

ԱՀԿ տվյալներով՝ գրիպն արտահայտվում է հանկարծակի վրա հասած մկանային, հոդային և գլխացավերով, բարձր ջերմությամբ։ Արագ կազդուրվել և ոտքի կանգնել չի ստացվի։ Եթե հիվանդացել եք, թույլ տվեք, որ Ձեր օրգանիզմը հանգստանա և վերականգնվի։ Շատերը փորձում են հատկապես հարբուխը ոտքի վրա տանել, քանի որ մի փոքր ջերմությունը կամ հազը առանձնապես չեն խանգարում, բայց դա սխալ մոտեցում է։ Այդպիսով Դուք վտանգի եք ենթարկում Ձեր շրջապատի ծանոթ ու անծանոթ մարդկանց՝ տարածելով վիրուսը։ Բացի այդ, ոտքի վրա հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և մեծ է բարդությունների հավանականությունը։ Ուստի նման դեպքում մնացեք տանը և դիմեք Ձեր ընտանեկան բժշկին։

11․ Օգտագործեք վիտամին Դ

Աշնանը և ձմռանն  օրգանիզմը բավարար քանակությամբ արևի ճառագայթներ չի ստանում, որի ազդեցությամբ էլ արտադրվում է վիտամին Դ։ Իսկ այս վիտամինի պակասի հետևանքով թուլանում է իմունիտետը։ Մեծահասակին օրական անհրաժեշտ է 600-800 IU չափաբաժնով վիտամին Դ, իսկ այս վիտամինի պակասի դեպքում առնվազն 1500-2000 IU։

Կարող եք սննդակարգում ներառել այս վիտամինով հարուստ սննադամթերք։ Դրանք են ծովաձկան յուղոտ տեսակները, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, սերուցքային կարագը։

12․ Բացառեք ալկոհոլի օգտագործումը

Գիտական նոր հետազոտությունները փաստում են, որ ալկոհոլի օգտագործումը կարող է քայքայել իմունային համակարգի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք բջիջներ։ Հետևաբար տևական ժամանակահատվածում ալկոհոլի օգտագործումը մարդու իմունիտետը թուլացնում է՝ անպաշտպան դարձնելով վիրուսային և մանրէային հիվանդությունների առջև։ Գիտափորձի ժամանակ կրծողների մի խումբը, որն ալկոհոլային ազդեցության է ենթարկվել, անհամեմատ թույլ իմունիտետ է ունեցել, քան մյուս խումբը, որը նման ազդեցության չի ենթարկվել։ Մասնագետների կարծիքով՝ այսպիսով բացատրվում է, թե ինչու պատվաստանյութերն ավելի քիչ արդյունավետ են ալկոհոլային կախվածություն ունեցող անձանց պարագայում։

Ամփոփելով՝ շնչառական վարակներից պաշտպանվելու միջոցները շատ չեն։ Բայց այս պարզ խորհուրդներին հետևելով կլինեք առողջ և  կարող եք նվազագույնի հասցնել հիվանդանալու ռիսկը։ 

Աղբյուրը՝ style.rbc.ru

 

Գրիպ հարբուխ մրսածություն առողջապահություն առողջ ապրելակերպ խորհուրդներ խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին