f

Անկախ

44-օրյա պատերազմի հերոսը` հողմային էներգիայի գյուտի հեղինակ


Մտավոր սեփականության գրասենյակը վերջերս արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Գյուտի հեղինակներից էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմում նահատակված Նորայր Արտեմյանը:

Գյուտը վերաբերում է հողմային էներգիային և կարող է օգտագործվել այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Խոսքը հողմաշարժիչի նոր տեսակի մասին է:  Ի տարբերության արդեն ծանոթ հողմային շարժիչների, գյուտի այս տեսակի հողմաէներգետիկ տեղակայանքն ունի պտտվող, ուղղաձիգ լիսեռին միակցված թիակներ: Գյուտի առանձնահատկությունն այն է, որ հողմաշարժիչների թիակները կարող են պտտվել անգամ ամենաթույլ քամու դեպքում և, բնականաբար, էներգիա ստանալու տեսանկայունից ավելի արդյունավետ են:

 

Գյուտի գաղափարը ծնվել է տարիներ առաջ: Երևանի պետական համալսարանի ուսանող Նորայրը գյուտի գործնական աշխատանքներում ներգրավված է եղել մոտ վեց ամիս: Նա չորս հեղինակից /Նորայր և Ռոբերտ Արտեմյաններ, Արա և Հրանտ Ամիրյանները/ ամենաերիտասարդն էր, բայց հենց Նորայն էր  առաջարկել  գլխավոր դրույթները, որոնք էլ հիմք են ընդունել գյուտի ստեղծման համար:

Նորայրի հայրը` Ռոբերտ Արտեմյանը պատմում է, որ տղան դեռ զինվորական ծառայության մեկնելուց առաջ էր ուզում դիմել գյուտի գրանցման համար: Բայց հայրն ասել էր, որ վերադառնալուց հետո կզբաղվեն դրանով: Ինչ իմանար, թե հետո պիտի առանց որդու, առանց համահեղինակի իրականացներ նրա ցանկությունը:

 

19 ամյա Նորայրը հերոսաբար ընկավ 44 օրյա պատերազմի 33-րդ օրը:

Մարտունու շրջանի Շեխեր գյուղում մարտի ամենաթեժ պահին, երբ երկնքից ասես կրակ էր թափվում, փորձել էր հասնել վիրավոր զինակցին ու մոտեցնել շտապօգնության մեքենային, չէր հասցրել, զոհվել էր` վիրավորի հետ միասին:

 

Նորայրը մաթեմատիկական հատուկ ունակություններից բացի, հաջողություններ ուներ նաև սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ: Նրա սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները դրսևվորվել են նաև մարտի դաշտում: Նորայրին  պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները: 19 ամյա երիտասարդի հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին:  Անհավանական էր, բայց մարտի ընթացքում կարողացել էր 3 անգամ ինքնուրույն նորոգել իր զինտեխնիկան:

 

Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի

հրամանագրով հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայության» մեդալով:

Հեղ. Նարա Եփրեմյան

 

գյուտ Նորայր Արտեմյան 44-օրյա պատերազմ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին