f

Անկախ

Տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղակավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի  մասնագետները վերահսկողություն են իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։

Տեսչական մարմնից Անկախին հայտնում են, որ Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային հեծանները բացակայում են բոլոր առանցքներում, տեղադրված դարպասները չեն համապատասխանում նախագծով նախատեսված տեսքին, շինարարությունն իրականացնելիս օգտագործվել են հին նյութեր, այսինքն՝ շինարարության ընթացքում կապալառու «Հարսնաձոր» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հաստատված նախագծից շեղումներ։

Բացի այդ, խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը։

Վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է կապալառու ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության ընթացքում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները պահպանելու պահանջը չկատարելը, ինչի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով, կապալառու՝ «Հարսնաձոր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին