f

Անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Տարվա լավագույններ» մրցույթում հաղթող ճանաչված 22 ծրագրերի հեղինակներին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրեց  «Տարվա լավագույններ 2022» մրցույթում  հաղթող ճանաչված 22 ծրագրերի հեղինակներին:

Հաղթող ծրագրերում  ընդգրկված էին 33 մանկավարժներ: Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի սահմանած նվազագույն շեմը (հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63 %–ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից) հաղթահարել է 22 ծրագրային առաջարկ, որից 11-ը՝ անհատական, 11-ը՝ խմբային։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ ընդգծեց, որ մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև՝ տարածել առաջավոր փորձը և նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:

«Տարբեր հարթակներում բազմիցս նշվել է, որ մեր բոլոր խնդիրները գալիս են կրթությունից և նախակրթությունից: Այդ ոլորտում այսօր իրականացնում ենք մի շարք նոր բարեփոխումներ:  Իսկ արդեն երրորդ անգամ իրականացվող  «Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ, որոնք համապատասխանել են «Տարվա լավագույններ» մրցույթի կարգով սահմանված բոլոր պահանջներին»,- ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի ավելի շատ  թվով հայտեր ունեցել  են նախադպրոցական հաստատություններից: Ըստ փոխնախարարի՝ պետք է ամեն տարի խրախուսեն, որպեսզի  նախադպրոցական հաստատությունների մասնակցությունն էլ ավելի մեծանա: Ստեղծվեն  նորարարական ծրագրեր և օգտագործվեն նախադպրոցական ուսումնական գործընթացում:

«Այժմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակազմի համար իրականացվում են մի շարք բարեփոխումներ: Ես կարծում եմ, որ այդ ամբողջ գործընթացը նպաստելու է, որպեսզի նախադպրոցական հաստատությունները նույնպես մեծացնեն ակտիվությունը և էլ ավելի մեծ ոգևորությամբ մասնակցեն բոլոր հնարավոր ծրագրերին»,-ասաց փոխնախարարը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչված, Աբովյան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ  Սամվել Սարգսյանն ասաց, որ իր ներկայացրած ծրագիրը ներառում է մի քանի առարկաների մասնակցությամբ մեկ դասի կազմակերպումը: Տվյալ դեպքում առաջատար առարկան պետք է լինի ՆԶՊ-ն, իսկ մյուս առարկաները պետք է օգնեն բարդ հասկացություններն ավելի պարզ աշակերտներին ներկայացնել:

Ըստ ուսուցչի՝ «Աշխարհագրություն» առարկան կարող է ինտեգրվել ռազմական տեղագրության գործում, «Երկրաչափություն» և «Ֆիզիկա» առարկաները կարող են օգնել կրակային պատրաստության գործում, «Ֆիզկուլտուրա» առարկան՝ շարային պատրաստության, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները՝ հայ ռազմարվեստի պատմության գործում:   

«Տարվա լավագույններ 2022» մրցույթում ընդգրկված է վեց անվանակարգ: «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել։

«Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 1 հայտ, որը ճանաչվել է հաղթող:

 

 

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կրթական ծրագրերի մրցույթ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին