f

Անկախ

Չի կարող հայը այս վիճակով ապրել՝ լավ է լինելու․ Աղավնոյի դպրոցի տնօրեն


Առաջին անգամ, որ ասեցին Աղավնոյից պիտի դուրս գանք, արդեն հանդիպումներ էին եղել նույնիսկ Արայիկ Հարությունյանի հետ, արդեն հասկացել ենք, որ չենք կարող ոչինչ անել, մեր ձեռքը ոչինչ չկա։ Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս  Աղաբեկյանը։

Աղավնոյի դպրոց«Այս պահին Ստեփանակերտում եմ բնակվում, մինչև դեկտեմբերի վերջ մենք համարվում ենք աշխատանքի մեջ, աշխատավարձերը նույն ձև ստանալու ենք, իսկ դեկտեմբերից հետո պիտի լուծարվեն դրանք» ,-ասաց Աղավնոյի դպրոցի տնօրենը։

Նա նշեց, որ ինքը արմատներով Գորիսից է, այնտեղ տուն ունի, սակայն որոշում է կայացրել Արցախում մնալ․«Եթե Աղավնոն չկա, մենք գոնե պետք է  Արցախի կողքին լինենք, Արցախին օգնենք, Արցախում ապրելով, եթե կարող ենք ինչ-որ բան փոխել՝ մնում ենք։ Բայց շարունակությունները արդեն որ տեսնում ենք, որ նորից նույն ձև Աղավնոյից վերջացրեցին հիմա էլ ուրիշ տեղում են նույնը անում ՝ արդեն հիասթափվում ես էլի»։

Աղաբեկյանը նշում է, որ Ստեփանակերտում հաստատված Աղավնոյի բնակիչների հետ կապը պահում են, փորձում եմ միմյանց օգտակար լինեն։

Ինչ վերաբերում է սերտիֆիկատներին, որոնք պետք է տրվեին Բերձոր շրջանի տեղահանված բնակիչներին ու որոնց միջոցով մարդիկ պետք է իրենց բնակարաններ գնեին, Պողոս Աղաբեկյանն ասաց, որ իր լսած արձագանքների համաձայն շատերը խնդիրներ են ունենում սերտիֆիկատներն իրացնելու հարցում, որ գումարը չի նստել սերտիֆիկատի վրա ու նման այլ բաներ։

«Դա ինչ-որ նոր խաբեբայական բան է, էլի։ Ես կարծում եմ, որ եթե տվյալ  մարդը աշխատանքի մեջ կամ այլ տեղ սուտ է խոսում, չի կարողանում հարցին լուծում տալ, մնացած բոլոր հարցերում կարծում եմ խաբելը կամ ստելը սովորական երևույթ կարող է լինել։ Այս մարդիկ ո՞ւմ վրա հույս դնեն, հույսը դրել էին, որ Աղավնոն պիտի պահեն, այդքան ներդրումներ, այդքան չարչարանք, բոլորի հետ, Անդրանիկի հետ ամեն ինչ արեցինք, բայց իրականում եկան ասեցին ինչ՝ Աղավնոն տված է։

Հիմա Աղավնոյի բնակիչը կհավատա՞, որ այդ սերտիֆիկատը դեր կխաղա կամ իրեն տուն կտան։ Նամանավանդ, որ կան մարդիկ, ովքեր չեն կարող վարձ տալ, ովքեր չեն կարող Երևանում ապրեն, ես անձամբ բոլորին հատ-հատ ճանաչում եմ։ Մի տոկոս կա, որ կարող են իրենց տուն առնել որևէ տեղ կամ վարձով ապրել, իսկ մյուսները, որ դրա հնարավորությունը չունեն՝ ի՞նչ անեն»,-ասաց Աղավնոյի դպրոցի տնօրենը։

Վերջինս շեշտում է, որ անձամբ Հայկ Խանումյանն է Աղավնոյի բնակիչներին խոստացել մինչև Աղավնոյից տեղահանվելը՝ օգոստոսի 25-ը սերտիֆիկատ են տալու, քանի միլիոն են տալու՝ տներ գնելու համար, բայց ոչ մի արդյունք չկա։

«Խանումյան Հայկը ինքն է անձամբ ասել, ես ժողովին ներկա եմ եղել, ասեց, մինչև ամսի 25-ը բոլորի սերտիֆկատները բաժանված է՝ լինելու, բայց ուր է հիմա սերտիֆիկատը, հիմա այդ նույն կառավարության կամ այդ նույն օղակին, այդ նույն մարդկանց ասածին հավատալ կամ նրանց ասածը լուրջ ընդունել, անիմաստ է, նույնն էլ այդ սերտիֆիկատն է՝ մարդկանց տվել են, բայց մարդիկ դրա հետ ոչինչ չեն կարող անել» ,-հավելեց վերջինս։

Նա նշեց, որ իշխանությունները նման են ընտանիքի հորը, երբ ընտանիքի հայրը չկա, մարդիկ հասկանում են, որ ոչ ոքի վրա հույս դնել չեն կարող։ Վերջինս շեշտում է, որ Աղավնոյի համար պայքարած մարդիկ հայտնվել են ներկայիս ահավոր վիճակում են եղել։

«մարդիկ կային, որ կարող էին թողնել ու գնալ, բայց ոչ ոք էլ չգնաց։ Ես Մոսկվա, Իսպանիա գնալու հնարավորություն ունեմ ամեն րոպե, կարող եմ հիմա էլ թողնել ու գնալ, ինձ համար ապրել ու ավելի լավ, բայց դե մնացել ենք, որ գոնե էս մի կտորը, Աղավնոն պահենք, հիմա ուզում ենք Ստեփանակերտը պահել, բայց դե տեսնում ենք, որ հերթով մյուս կտորների հերթն է գալիս։

Ու ամեն օր լսում ես, որ Արցախը իմն է, Ստեփանակերտը իմն է, իսկ մեր կողմից ոչ մի բան չկա, ոչինչ չեն խոսում։ Նույնիսկ Յություբը միացնելուց ադրբեջանական գովազդ է գնում։ Կարծես փորձում են մարդկանց կոտրել։ Ցանկացած հայ տղամարդ պետք է կարողանա իր մոր, իր կոնջ, իր քրոջ աչքերին նայի ու իրեն էլ նայեն որպես տղամարդ։ Ամենավատ բանը գիտեք որը կլինի, որ նայես քրոջդ աչքերի մեջ ու իմանաս, որ ինքը քեզ դավաճան է համարում։

Բայց դե կան մարդիկ, ում համար դա սովորական երևույթ է։ Նույնիսկ, եթե մայրը չարտահայտվի, մեկ է նայելու է որդու աչքերի մեջ որպես դավաճանի ու ափսոսա, որ ունեցել է այդ որդուն։ Բայց դե մարդիկ այդպես ապրում են, ինչ կարողանում են, անում են, ու նայում են իրենց մոր աչքերի մեջ հպարտությամբ։ Բայց, ամեն դեպքում կարծում եմ լավ է լինելու։ Չի կարող հայը այս վիճակում, այս տեսակով այսպես ապրի։ Լավ է լինելու»,- եզրափակեց Պողոս Աղաբեկյանը։

 

Հայկա Ալոյան

 

Աղավնոյի դպրոց տեղահանվածներ խմբագրի ընտրանի Հայաստան Պողոս  Աղաբեկյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին