f

Անկախ

«Էս անգամ էլ փրկվեցի, մամ». արկի հարվածից մեկ անգամ փրկված Արամն անմահացավ Ջերմուկում


Արամը զոհվեց Ջերմուկում

Արամ Կիրակոսյանն Աշտարակ քաղաքից էր: Սովորել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում, որից հետո երեք տարի ուսանել է Արհեստագործական ուսումնարանում և ձեռք բերել խոհարարի մասնագիտություն: Որոշել էր քրոջ պես խոհարար դառնալ: Արամը շատ նպատակներ ուներ. երազում էր ծառայությունից հետո աշխատել և ամուսնանալ: Ընկերուհի ուներ. նրա հետ էր կապում իր նպատակները:

2021 թվականի մարտի 1-ին Արամ Կիրակոսյանը պարտադիր զինվորական ծառայության է անցել Վայքի N զորամասում: Մեկ տարի ծառայելուց հետո նրան տեղափոխել են Ջերմուկի N զորամաս, որտեղ և շարունակել է ծառայությունը: Արամը գոհ էր ծառայությունից, բայց անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն:

Զինծառայության ընթացքում ամեն օր զանգում էր ընտանիքի անդամներին: Սեպտեմբերի 12-ին գիշերային հերթապահության էր: Այդ օրը հորը վիրահատել էին: Արամն ուզում էր երեք օրով արձակուրդ գնալ, տեսակցել հորը: Հետո մտածեց, որ այդ պահին այդ հնարավորությունը չունի:

«Որ գամ, հետո ոնց հետ դառնամ»,- ասել է մորը:

Սեպտեմբերի 12-ին զորամասում տագնապ են տվել և զինվորներին դիրքեր բարձրացրել: Զանգեց մորն ու ասաց, որ կարող է անհասանելի լինի, քանի որ դիրքեր են բարձրանում:

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամին սանձազերծեց ռազմական գործողություններ: Ջերմուկի շփման գծում իրավիճակը նույնպես լարված էր: 

Հաջորդ օրը մայրը`տիկին Քրիստինեն, հիվանդանոցում հերթական բուժօգնությունը ստանալիս լսեց, որ պատերազմ է: Չէր հավատում: Անընդհատ որդուն էր զանգում, բայց երկար ժամանակ կապի դուրս գալ չէր կարողանում: Հետո Արամն ընկերոջ հեռախոսահամարով զանգեց մորը և ասաց. «Մա′մ, տագնապ են տվել, պատերազմա: Գնում ենք դիրքեր: Մամ, նենց բաներ են վերևից գլուխներիս թափվում»:

Հենց խոսելու ժամանակ էլ Արամի մոտ արկ ընկավ:

«Էս անգամ էլ փրկվեցի, մա՜մ»,- ասաց Արամը: 

Վերջին անգամ մորը զանգեց սեպտեմբերի 14-ին: Տիկին Քրիստինեի խոսքով` շատ տխուր էր: Ասաց` կզանգեմ երբ հարմար կլինի:

«Ոնց որ չկշտանայի նրա հետ խոսելուց: Այնքան էի կարոտել»,- արտասվելով ասում մայրը:

Մեկ ամիս տեղեկություն չեն ունեցել և միայն սեպտեմբերի 21-ին են գտել նրան` Ջերմուկում անմահացած: 

Թշնամին գրավել էր Արամենց դիրքը: Դիրքի տղաներից ոչ ոք ողջ չի մնացել: Հետնահաջի հրամանի ժամանակ բոլորն էլ զոհվել են, նրանց հետ`  հրամանատարն էլ:

Արամ Կիրակոսյանին հուղարկավորել են սեպտեմբերի 23-ին` իր ծննդյան օրը: Արամն այդպես էլ չապրեց իր կյանքի 20-րդ գարունը:

Բարի և խելացի Արամը

Արամի ծնողներն ապրում են Աշտարակում` ոչ բարեկեցիկ պայմաններում: Մայրն ուռուցք ունի, երեք անգամ վիրահատություն է տարել: Հայրը ևս վատառողջ է:

Տիկին Քրիստինեն ասում է, որ բարի ու խելացի տղա էր Արամը: Բնագիտական առարկաներն էր նախընտրում: Ուսման հանդեպ հատուկ սեր չուներ, բայց միշտ պատրաստ էր ներկայանում դասերին: Ամեն ինչ յուրացնում էր ուսուցիչների պատմածից և միշտ բարձր գնահատականներ էր ստանում: 

Մինչև բանակ զորակոչվելն Արամն աշխատում էր խանութում` օրական 1500 դրամ վաստակելով: Մայրը միշտ ասում էր որդուն, թե դա ինչ գումար է, որ նա դրա դիմաց աշխատում է:

«Ամեն ինչ փողի մեջ չէ, մամ: Ուզում եմ աշխատել, որպեսզի փորձ ձեռք բերեմ, մի բան սովորեմ հենց ինձ համար: Հետո միասին բիզնես կդնենք»,- մորը պատասխանում էր Արամը:

Ընկերասեր էր, որի համար բանակում ծառայելու ընթացքում մայրիկին միշտ խնդրում էր ամեն անգամ ծառայակից ընկերների համար էլ քաղցրավենիք ուղարկել:

«Արամ, հարս եմ ուզում, հարս», ասում էր մայրը:

«Մամ, մի քիչ էլ սպասիր, գամ, կմաուսնանամ, կաշխատեմ, քեզ թագուհու նման կպահեմ»,-ասում էր Արամը:

Արամը երազում էր ծառայությունից վերադառնալուց հետո վիրաբույժ դառնալ և բուժել իր մայրիկին:

«Խելոք, պարզ ու մեծահոգի էր Արամը»,- մեզ հետ զրույցում այսպես էր եղբորը բնութագրում Վարդը:

Վարդի խոսքով` նեղության մեջ ընկած յուրաքանչյուր մարդու օգնության էր հասնում ամեն վայրկյանին:

Մայրը հիշում է, որ մի օր Վայքում տեսակցության էին գնացել Արամին: Արամը զբոսանքի ժամանակ առաջարկեց քրոջն ու նրա ամուսնուն սարը բարձրանալ: 

Արամն առաջինը բարձրացավ, նստեց ժայռին և հպարտ ասաց. «Տեսաք` դուք ինձ չկարողացաք հաղթել: Ես առաջինը բարձրացա վերև»;

2023 թվականի մարտի 1-ին Արամ Կիրակոսյանը պետք է զորացրվեր: Հայրենիքի նվիրյալը բարձրացավ վերև` բոլորից վերև: 

Հիմա ամենավերևում նայում է բոլորին` հպարտ և հաղթական, և գուցե ասում` տեսաք, ես հաղթեցի….

Հասմիկ Հակոբյան

 

Հասմիկ Հակոբյան Արամ Կիրակոսյան Ադրբեջան հարձակում Ջերմուկ զոհեր Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին