Արհեստական հավելումներով մթերքները կարող են հանգեցնել սննդային կախվածության, այս մասին Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Գրում է Gazeta.ru-ն։
Սննդի մեջ ավելացված որոշ նյութեր արհեստականորեն խթանում են ուղեղի հաճույքի կենտրոնը և կախվածություն են առաջացնում, մարդը չի կարող կանգ առնել և ցանկանում է ամեն օր նման ուտելիքներ ուտել։
«Գլութամինաթթվի աղը նման հավելումներից մեկն է: Իր բնական տեսքով այն հայտնաբերված է այն մթերքներում, որոնք համարվում են օգտակար։ Նյութը գրգռում է համի ռեցեպտորները, որոնք ազդանշաններ են ուղարկում ուղեղին, որ մարդը ստացել է որակյալ և թարմ մթերք»,- բացատրել է բժիշկը։
Բորբոսով պանրի նկատմամբ չափից ավելի սերը կարող է հանգեցնել սննդային կախվածության, այն պարունակում է տիրամին, որը կախվածություն է առաջացնում։ Անպիտան սննդի հոգեբանական կարիքը կարող է հանգեցնել անհանգստության խանգարման կամ երկարատև սթրեսի: