f

Անկախ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախում «Սամբել Բաբայան-2» օպերացիա իրականացնել


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ պատերազմից հինգ պակաս՝ 2020 թվականի մայիսի 29-ին, Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակված, իսկ պատերազմից հետո պաշտոնանկ եղած եւ ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կամո Աղաջանյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Խոսքը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնների մասին է։

Հիշեցնենք․ ըստ մամուլի հրապարակումների՝ Կամո Աղաջանյանն ադրբեջանական արմատներ ունի։ 90-ականներին ընտանիքը կիսվել է երկու մասի․ հայրը հեռացել է Ադրբեջան, մայրը՝ որդու հետ մնացել Արցախում։

Աղաջանյանի հայրական տունը Հադրութի շրջանի Ուխտաձոր (ադրբեջաներեն՝ Էդդիլու) գյուղն է։ Նրա ադրբեջանական արմատների մասին 30 տարի առաջ գյուղի գյուղապետն է պատմել մի լրագրողի՝ որ Կամոյի հայրը Քյարիմովն է, որ կինը Քյարիմովից ունեցել է երեխաներ, մի մասը թուրքական անուններ են ունեցել, 90-ականներից հետո բոլորի անունները փոխվել են՝ Քյարիմովները դարձել են Աղաջանյաններ։ Աղաջանյանի հարազատ եղբայրն էլ Ադրբեջանի հերոս Մայիս Բարխուդարովն է։

Ինչեւէ, ադրբեջանական արմատներով Աղաջանյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու փաստը տարատեսակ քննարկումների առիթ դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից եւ Արցախի 75 տոկոսն ադրբեջանցիներին հանձնելուց հետո, ոմանք կարծում էին, որ այդ նշանակումը պատահական չի եղել։

Սակայն Աղաջանյանի անձի շուրջ մեծ աղմուկ չբարձրացավ, ինչպես ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գործողությունների, ով նույն օրն Արցախի ԱԽ քարտուղար էր նշանակվել եւ պատերազմում մի շարք անհաջող օպերացիաներ կազմակերպելու, այնուհետ՝ Փաշինյանին պաշտպանելու պատճառով արցախցիներից շատերի համար դարձավ «պերսոնա նոն գրատա»։

Հիմա էլ Աղաջանյանի՝ պետական ապարատ հնարավոր վերադարձի մասին լուրերն են անհանգստություն առաջացրել Արցախի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում, թե՛ շարքային քաղաքացիների մոտ, քանի որ մարդիկ կասկածներ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հետ կապված դավադիր ծրագիրը վերջնափուլին հասցնող «հավատարիմներ» են գործուղում Արցախ։

Արցախում ասում են, որ երկու տարի առաջ եւս Աղաջանյանին առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ գաղտնիք չէ, որ ուժային որոշ կառույցների ղեկավարների թեկնածուները տարիներ շարունակ համաձայնեցվել, եթե չասենք՝ առաջադրվել են Հայաստանի կողմից։ Սակայն այդ նշանակումից հետո էլ ավելի են խորացել Հարությունյանի եւ Աղաջանյանի հակասությունները։

Պատերազմից հետո մամուլում տարատեսակ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Աղաջանյանը պատերազմական գաղտնիքների վերաբերյալ արտահոսք չանելու՝ լռելու դիմաց Արայիկ Հարությունյանից Երեւանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում գրասենյակ է ստացել՝ վարձակալական հիմունքներով, եւ ինչ-որ բիզնեսների մասնակցելու քվոտաներ: Չնայած առանց այդ էլ Աղաջանյանի անվան հետ է կապվում Արցախի շինարարական բիզնեսի առյուծի բաժինը, եւ վերջինս ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կամո Աղաջանյան Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին