Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները սկսել են պետական աջակցության ծրագիր ցածր եկամուտ ունեցող տրանսգենդերների համար: Նրանց մեկուկես տարի ամսական 1,2 հազար դոլար կտրվի։ Երաշխավորված եկամուտը կօգնի նվազեցնելու սոցիալական անհավասարության մակարդակը, գրում է Fox News-ը։
Այժմ իշխանությունները դիմումներ են ընդունում նպաստ ստանալ ցանկացողներից։ Ծրագրի մասնակիցները նաև բժշկական ու հոգեբանական օգնություն կստանան։
Ապագայում երաշխավորված եկամուտ կստանան նաև ոչ բինար, տրանսգենդեր և ինտերսեքսուալ սևամորթները կամ բնիկ ամերիկացիները, ինչպես նաև իսպանախոս թոշակառուները, սեքս-աշխատողները և այլ կատեգորիայի մարդիկ: