f

Անկախ

Վիրաբուժական միջամտություններից մինչև էսթետիկ կոսմետոլոգիա. «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա


Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար հիվանդանոցային պայմաններ։ Արտաշատում գտնվող կենտրոնի հետ մեկտեղ մասնաճյուղեր կան նաև Մոսկվայում:  Երկու կլինիկաներն էլ առաջարկում են ստոմատոլոգիական հետևյալ ծառայությունները՝ թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, ինչպես նաև կոսմետոլոգիական միջամտություններ։

Ստոմատոլոգիական կլինիկայում կատարվում է իմպլանտացիա, թերապիա, վիրահատական միջամտություններ՝ օրինակ՝ հայմորոտոմիա, սինուս լիֆտինգ։

 

Իմպլանտացիա

«Գլավ ստոմն» իր այցելուներին է ներկայանում մի շարք նորարարական մեթոդներով, օրինակ՝ կլինիկայում իրականացվում է իմպլանտացիա՝ վիրաբուժական շաբլոնների միջոցով, որը կատարվում է առանց կտրվածքների և կարերի, ընթացքը անցավ է, իսկ հետվիրահատական շրջանում այտուցներ չեն առաջանում։ Կենտրոնում կատարվող իմպլանտացիոն վիրահատական միջամտությունից հետո պացիենտներին տրվում է, այսպես կոչված, «իմպլանտի անձնագիր», որտեղ նշվում է իմպլանտի տեղադրման ժամկետը, այն ատամի հատվածը, որտեղ տեղադրվել է իմպլանտը, նրա պարամետրերը։ Սա հնարավորություն է տալիս երաշխավորել պացիենտներին՝ կիրառված իմպլանտը օրիգինալ է, թե ոչ, ինչպես նաև անգամ տարիներ անց որևէ խնդիր առաջանալու դեպքում պացիենտը կարող է սպասարկվել այս անձնագրի միջոցով և խնդիր չի առաջանա նախկին բժշկի հետ կապվելու կամ ինֆորմացիա ստանալու։ Ստոմատոլոգիական կլինիկա կարող են դիմել նաև այն պացիենտները, ովքեր ունեն անհապաղ իմպլանտացիայի կարիք, որի դեպքում ատամի հեռացումից անմիջապես հետո կատարվում է իմպլանտացիա։

«Գլավ ստոմ» կլինիկան հոգում է նաև, որ իր պացիենտները բուժման ողջ ընթացքում չունենան անհարմարության զգացողություն։ Հենց այդ նպատակով էլ կլինիկայում դիմացի՝ ֆրոնտալ ատամների կոնստրուկցիաներ պատրաստելու համար, երբ հղկվում և մշակվում են ատամները, կլինիկան նույն օրը պատրաստում և տեղադրում է ժամանակավոր սպիտակ պլաստմասայից պսակներ, այսինքն, այն ընթացքում, երբ լաբորատորիայում պատրաստվում են անհրաժեշտ կոնստրուկցիաները, պացիենտն առանց ատամների չի մնում։

 

Վինիրներ

Այժմ մեծ պահանջարկ են վայելում վինիրները, որոնք լինում են կոմպոզիտային և կերամիկական։ Կերամիկական վինիրները առավել դիմացկուն են և հուսալի։ «Գլավ ստոմ»-ում հատուկ ուշադրություն են  դարձնում, որ ատամները հղկելուց և վինիրները պատրաստելուց առաջ պացիենտներն անցնեն ֆոտոպրատակոլ, ինչը իրենից ենթադրում է պացիենտի արտաքին տեսքի, առանձին ատամնաշարի նկարահանում պրոֆեսիոնալ ֆոտոապարատի միջոցով։ Նման նկարահանումը ֆոնային և չափային աղավաղում չի առաջացնում, հ՚ետևաբար հետագայում այս առումով խնդիրներ չեն առաջանում։ Նկարահանումից հետո չափումներն իրականացվում են անմիջապես համակարգչի մեջ և տվյալները փոխանցվում են տեխնիկին, որպեսզի անգամ թեթևակի  շեղումներ չլինեն։

 

Ատամների պրոֆեսըոնալ հիգիենա

Բերանի խոռոչի առողջության համար կարևոր նշանակություն ունի ատամների պրոֆեսիոնալ հիգիենան։ «Գլավ ստոմ» կլինիկայում այս պրոցեդուրայի համար գործում է հատուկ առաջարկ։ Ստոմատոլիգիական կլինիկայում մեկ անգամ պրոցեդուրան անցնելուց հետո, պացիենտները հնարավորություն են ստանում ամեն տարի մեկ անգամ բոլորովին անվճար կրկնել այն։

Ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է ևս մեկ անհրաժեշտ ծառայություն։ Բոլոր այն դեպքերում, երբ ստոմատոլոգիական միջամտության կարիք ունեցող պացիենտը ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ տանից դուրս գալ, օրինակ՝ ունի հաշմանդամություն, գտնվում է հետվիրահատական շրջանում կամ ունի հենաշարժողական խնդիրներ,«Գլավ ստոմ»-ի մասնագետները հատուկ սարքավորումների միջոցով տան պայմաններում կարող են օգնություն ցույց տալ պացիենտին։

 

Կոսմետոլոգիական ծառայություններ

Կենտրոնը մատուցում է նաև կոստմետոլոգիական ծառայություններ։

 Եթե միջհոնքային հատվածում, ճակատին  կամ աչքերի շուրջ ունեք կնճիռներ, որոնք Ձեզ անհանգստություն են պատճառում, ապա «Գլավ ստոմ»-ում կարող եք ազատվել դրանցից՝ կոսմետոլոգիական միջամտության միջոցով։

Մանր, այսպես կոչված միմիկայի կնճիռները, որոշակի տարիքից սկսած անհանգստացնում են բոլորին՝ անկախ սեռից։ «Գլավ ստոմն» առաջարկում է այս հարցի արդյունավետ և պրոֆեսիոնալ լուծում։ Այդ կնճիռներից կարող եք ազատվել բոտուլինոթերապիայի, բիոռեվելիտիզացիայի, մեզոթերապիայի միջոցով։

Բոտուլինոթերապիան բացարձակ անվտանգ միջոց է, ազդեցության ժամկետը հիմանականում 6 ամիս։

Բիոռեվելիտիզացիան և մեզոթերապիան համարվում են առավել թեթև միջամտություններ, որոնք խորհուրդ են տրվում մինչև 25 տարեկան պացիենտներին։ Իհարկե, առավել բարձր տարիքային խմոի անձինք ևս կարող են օգտվել այս միջամտություններից, սակայն սա հիմնականում պրոֆիլակտիկ բնույթ կկրի։    

Կենտրոնում իրականացվող կոսմետոլոգիական ծառայությունների շրջանակում կատարվում են նաև շուրթերի ծավալի փոփոխություններ՝ ֆիլլերների միջոցով։ Բոլոր պրոցեդուրաների համար նախատեսված նյութերը բարձրակարգ են՝ ներկրված միայն պաշտոնական արտադրողից, իսկ բուժման համար նախատեսված ողջ դեղորայքը ունի հավաստագիր։

«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում գործունեություն են ծավալում վիրաբույժ-ստոմատոլոգներ, թերապևտներ, կոսմետոլոգներ և օրթոդոնտներ, ովքեր զբաղվում են դիմածնոտային համակարգի անկանոնությունների շտկումներով։

Երաշխավորված, պրոֆեսիոնալ և սրտացավ մոտեցում «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում։

 

Մանրամասները՝ https://www.facebook.com/glavstomArtashat

 

«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին