f

Անկախ

Եթե այսպես շարունակվի, ապա մինչև գարուն Նորաբակում շատ քիչ մարդ կմնա. Նորաբակի ղեկավար


Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար վարչական շրջանում ձմռանը դժվար է լինելու, միայն մի քանի տներում է գազ քաշված:

«Մարդիկ ստիպված են լինելու վառելափայտ գնել, սակայն դա լուրջ խնդիր է դարձել  պատերազմից հետո: Գնում էինք էժան գներով առնում բերում էինք, hիմա շատ դժվար է հարցը դարձել»,- Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը:

Նա պատմեց, որ մարդիկ հիմնականում մի քանի ընտանի կենդանիների միջոցով հոգալ իրենց ապրուստը, կարտոֆիլ են ցանել, սակայն մինչ պատրեազմը գյուղւոմ հազարից ավել խոշոր եղջերավոր է եղել: Սև լիճ թշնամու մուտքից հետո Խոզնավարի բնակիչները զրկվել են իրենց արոտավայրերից ու ստիպված վաճառել են անասունները, հիմա գյուղում հազիվ երեք հարյուրի չափ խոշոր եղջերավոր կա:

«Գյուղը  նեղ ձորակի մեջ է գյուղը, թշնամին երեք կողմից մոտ է գյուղին, միակ ճանապարհն էլ ճիշտ է մեր վերահսկողության տակ է, բայց թշնամին մեկ է դիտարկում է ճանապարհը, մարդիկ կան, որ հեռանում են: Քնում-հելնում ենք, ասում են փառք Աստծո, առանց փորձանք անցավ այս օրը, զգուշավոր են մարդիկ,բայց դեռ չեն մտել»,-ասաց Գրիգորյանը:

Գեղարքունիքի մարզի Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը Ankakh.com -ի հետ զրույցում ասաց, որ խոշոր անասունները մինչև պատերազմը գյուղում 1500-ն են եղել, բայց պատերազմից հետո գյուղացիները ստիպված են եղել շատ էժան գներով վաճառել իրենց անասունները, քանի որ թշնամու վերահսկողության տակ են անցել գյուղի բոլոր արոտավայրերը` հիմա գյուղում հազիվ վեց-յոթ հարյուր գլուխ հազիվ լինի: Ընդ որում, հատկանշանական է, որ գյուղացիների հիմնական ապրուստի միջոցը հենց անասնապահությունն է եղել:

Պատերազմից հետո գյուղը մեկ այլ խնդրի առաջ է կանգնել՝ խմելու ջրի խնդիր կա: Մինչ  պատերազմը գյուղում նոր խմելու ջրի գծեր էին կառուցել, որոնք հիմա գտնվում են թշնամու վերահսկողության ներքո, ստիպված են հին ջրագծերից օգտվել, որի ջրի մաքրությունը կասկածելի է՝ նշում է Ասատրյանը:

«Մարդկանց վիճակը շատ ծանր է, այստեղ միակ զբաղմունքն անասնապահությունն էր, եթե դա էլ չկա, մարդկանց վիճակը շատ է բարդանում: Եթե այսպես շարունակվի, ապա մինչև գարուն Նորաբակում շատ քիչ մարդ կմնա»,-ասում է բնակավայրի վարչական ղեկավարը:

Ձմեռը բավականին բարդ է լինելու նորաբակցիների համար, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ, իսկ նախկինի նման հարմար գներով վառելափայտ չեն կարող ձեռք բերել, աթար վառելն էլ է խնդիր դարձել՝ անասունների քանակի խիստ կրճատման պատճառով:

Նորաբակի ղեկավար Վազգեն Ասատրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ամեն մեկը մի ճար կփորձի տեսնել, սակայն իրավիճակը շատ ծանր է իր խնդիրների հետ միայնակ մնացած գյուղացու համար:

Խոզնավար գյուղ Նորաբակ գյուղ Վարո Գրիգորյան Վազգեն Ասատրյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին