f

Անկախ

Գերիները, որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք. Անհետ կորածի հայր


Անհետ կորած է համարվում, բայց իմ ստացած տեղեկություններով գերի է, որովհետեւ տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք Շուշի քաղաքից են:

Նա պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել. «Վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել են, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել:  Որդուս հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ին: Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չանգեք: Ու վերջ, էլ կապ չենք ունեցել: Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին: Մենք պահանջում են բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այսօր Ալիեւը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեմ, որովհետեւ երեխաների գլխին սարքում են, դատական գործեր են  սարքում, որ նրանք գերիներ չեն հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն Ադրբեջանի այդ տակտիկան»:

Անհետ կորածի հայրը նշեց, որ գոհ չեն գերիներին վերադարձնելու գործում իշխանությունների քայլերից. «Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որեւէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ գերի: 1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների... եթե նրանք գան էլ, նրանց համար այլեւս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:

հայ գերիներ Գերեվարվածների ծնողներ Բողոքի ակցիա Տեսանյութ Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին