f

Անկախ

«Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր». ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյան


«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները:

ԲՈԿ նախագահն անդրադարձել է աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցերի:

Աստիճանաշնորհման կանոնակարգը ԲՈԿ-ի ամենակարևոր փաստաթուղթն է

Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են տարբեր երկրների աստիճանաշնորհման կարգերը, և անհրաժեշտություն կա փոփոխություններ անելու՝ սկսած որակական չափանիշներից: Առաջարկվում է առաջատար կազմակերպության փոխարեն գիտական աստիճանի հայցման ատենախոսության համար ևս մեկ ընդդիմախոս դիտարկել:

«Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- ընդգծել է Կարեն Քեռյանը: Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոս: 

Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:

Այս պահին գիտությունների թեկնածուի հայցման համար կա 2 հնարավորություն. 6 հոդված ԲՈԿ-ի ընդունելի տեղական պարբերականներում կամ 3 հոդված, որից մեկը՝ պարտադիր միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված  պարբերականում:

«Պահանջելու ենք ոչ թե 6 կամ 3 հոդված, այլ 3 հոդված, որից մեկը՝ միջազգային գիտական շտեմարաններից որևէ մեկում: Այդ պահանջը կվերաբերի նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհրդի անդամներին: Պետք է նախապատրաստել գիտական հանրությանն այդ փոփոխություններին: Գիտության ֆինանսավորումը կրկնակի շատացել է, ինչը հնարավորություն է, որը պետք է նպատակային օգտագործվի և շոշափելի արդյունքներ գրանցի»,- ասել է Կարեն Քեռյանը: Նրա գնահատմամբ՝ նշաձողը պետք է բարձրացվի: Հայաստանյան 100 պարբերականից 5-ն է միայն գրանցված Web of Science-ում, և այս ցուցանիշը պետք է բարելավվի: 

Աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը շուտով հանրային քննարկման կդրվի: Կարեն Քեռյանը նախանշել է ոլորտի բարեփոխումներում մասնագիտական հանրության ակտիվ քայլերի կարևորությունը, որպեսզի փոփոխությունները լինեն ոչ թե վերևից ներքև, այլև հակառակը: Բնական գիտությունների ոլորտում միջազգային օլիմպիադաներին մասնակցությունն ու ուսանողներին դրան պատրաստելը, ըստ նրա, լավագույն օրինակն են: Պետք է մրցունակ լինել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում:

Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր

«Նոր ծրագիրը ներդրման փուլում է. բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում: Նոր տարբերակի ներդրումը չի սահմանափակվելու միայն ԲՈԿ-ով: Այն պետք է հասանելի դառնա նաև պարբերականների խմբագիրների համար, որպեսզի հոդվածը տպագրելիս ստուգումն անցած լինի»,- ասել է Կարեն Քեռյանը՝ կարևորելով գրագողությունները բացահայտելու ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներքին պահանջը և պատասխանատվությունը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսվում է մի ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023 թ.-ից՝ հասանելի դարձնել պարբերականների և մասնագիտական խորհուրդների համար:

Վիճակագրական տվյալներով՝ եթե վերջին տարիներին հումանիտար թևի ատենախոսական պաշտպանությունների քանակը 20-30 տոկոս ավելին էին բնագիտական թևի համեմատ, ապա այս տարի դրանք հավասար են, քանի որ բնագիտական ոլորտը համեմատաբար ակտիվացել է:

Գրագողության բացահայտման ծրագրի ներդրման շրջանակում համաձայնագիր է կնքվել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի (Институт Системного Програмирования) հետ, աշխատանքներ են տարվում Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ կնքելու նոր համաձայնագրեր՝ փորձի փոխանակման, կարգերի մշակման ուղղությամբ խորհրդատվության և այլ նպատակներով: 

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


 

Կարեն Քեռյան ԲՈԿ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին