f

Անկախ

Էրդողանի վարչակազմը արևմտյան դաշնակիցներին Թուրքիային ապակայունացնելու մեջ է մեղադրել


Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները ահաբեկիչներին իրենց աջակցությամբ փորձում են ուղղակի եւ անուղղակի կերպով ապակայունացնել Անկարային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները պետք է ուշադիր և մանրակրկիտ մտածեն Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության մասին։

«Նրանք ուղղակիորեն կամ անուղղակի փորձում են ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,- գրել է Ալթունը  թվիթերի  իր էջում։

Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության բաժնի ղեկավարի խոսքով՝ նման կազմակերպություններին աջակցությունը հանգեցնում է անմեղ թուրքերի մահվան։

Նա նաև ֆարս է անվանել արևմտյան այն փաստարկները, որ որոշ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը մյուսների դեմ պայքարելու համար ռազմավարական հիմնավորումներ ունի։

Այլ ահաբեկիչների ձեռքով չես կարող պայքարել ահաբեկիչների դեմ, ընդգծել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան օդային գործողություններ է սկսել Սիրիայում և Իրաքում՝ կապված Ռուսաստանի կողմից քրդական կազմավորումները հանրապետության սահմանից դուրս բերելու խոստումները կատարելուց «հրաժարվելու» հետ։

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան վարչակազմ արևմտյան դաշնակիցներ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին