f

Անկախ

Սննդաբանը՝ ձմռանը էկզոտիկ մրգեր ուտելու վտանգի մասին


Արևադարձային մրգեր ուտելը կարող է հանգեցնել քաշի ավելացման և ածխաջրային նյութափոխանակության խանգարումների, հատկապես, եթե դրանք  կիրառվում են ձմռանը: Այս մասին  հայտնել է առաջատար սննդաբան Անաստասիա Մեդվեդեւան։ Գրում է Gazeta.ru-ն։

«Քաղցր արևադարձային մրգերը պարունակում են ռեկորդային քանակությամբ գլյուկոզա և ֆրուկտոզա, և հենց ձմռանը, երբ արևը բավարար չէ, մենք կարող ենք ավելի վատ փոխանակել ածխաջրերը. ավելորդ մրգերը կարող են առաջացնել ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ և քաշի ավելացում», - բացատրել է Անաստասիա Մեդվեդևան:

Սննդաբանի խոսքով՝ առողջ մարդու համար ֆրուկտոզայի ընդունման նորման օրական 40 գ է, քանի որ, ի տարբերություն գլյուկոզայի, այն էներգիայի աղբյուր չէ և «ուղղակիորեն մուտք է գործում  լյարդ՝ տրոհվելու, ինչպես, օրինակ, ալկոհոլը և այլ թունավոր նյութերը»։

«Ֆրուկտոզայի ավելցուկը վերածվում է ճարպի՝ առաջացնելով օրգանի աշխատանքի վատթարացում և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացում։ Նաև դրա ավելցուկը կարող է խթանել ցածր խտության լիպոպրոտեինների արտադրությունը և հրահրել աթերոսկլերոզի զարգացում, տեսողության և մաշկի վիճակի վատթարացում՝ գլիկացիոն պրոցեսների, ուտելուց հետո փքվածության և ծանրության՝ կղանքի խանգարումների պատճառով»,- զգուշացրել է սննդաբանը։

Նա նշել է, որ ֆրուկտոզայի պարունակությամբ առաջատարներն են խաղողը, մանգոն, արքայախնձորը, մանգոստինը, հասած բանանը, ուստի «պետք է զգույշ լինել դրանց հետ տարվա ցանկացած սեզոնին»:

Անաստասիա Մեդվեդևան հավելել է, որ էկզոտիկ մրգերի շարքում ամենաօգտակարը կարելի է անվանել կիվին, քանի որ այն ունի քիչ ֆրուկտոզա և շատ վիտամին C և օրգանական թթուներ։

«Լավ տարբերակ կարող են լինել նաև պապայան և կանաչ բանանը. վերջինս պարունակում է նաև դիմացկուն օսլա՝ բնական նախաբիոտիկ, որը պահպանում է աղիքային միկրոբիոտայի բազմազանությունն ու առողջությունը»,- եզրափակել է սննդաբանը։

Աշխարհում առողջական սննդաբան էկզոտիկ մրգեր վտանգ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին