f

Անկախ

Վերին վերջույթի բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձան նաև հայ վնասվածքաբաններին


Ժամանակակից բժշկությունը թռիչքային արագությամբ առաջ է սլանում, և շատ հաճախ հայ մասնագետ-բժիշկները հնարավորություն չեն ունենում արտերկրում մասնակցելու վերապատրաստումների, այս կամ այն կոնֆերանսներին: Այդ առումով անգնահատելի է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի AO միջազգային ասոցիացիայի» արդեն 6-րդ տարին Հայաստանում կազմակերպվող վնասվածքաբանության թեմայով սեմինար-դասընթացները:AO-նստեղծվել է Շվեցարիայում և այս տարիների ընթացքում իր արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև վնասվածքաբանության ոլորտի բուժման նորարարությունները լայն շրջանակներում  տարածելու շնորհիվ, աշխարհի շատ երկրներ արդեն միացել են ասոցիացիային: Ավելի քանի 100.000 փորձառու վնասվածքաբան-մասնագետներ տարբեր երկրներում արդեն իսկ մասնակցություն են ունեցել հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին:

AO Trauma կոնֆերանսի այս տարվա թեման՝ուսահոդի, արմնկային հոդի և բազկոսկրի շրջանի կոտրվածքներն ու դրանց բուժման նորագույն մոտեցումներն էին, որին մասնակցության համար վնասվածքաբաններ էին ժամանել Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից և  Բելառուսից:

Սեմինարի 48 մասնակցի հնարավորություն տրվեց մեկ օրվա ընթացքում ինֆորմացվել  ոլորտի նորարություններին և վերին վերջույթի կոտրվածքների բուժման կիրառելի մեթոդներին:

Վերին վերջույթի կոտրվածքների և վնասվածքների բուժման նորագույն մեթոդներին նվիրված սեմինարին իրենց մոտեցումներով և փորձառությամբ կիսվեցին ոչ միայն արտասահմանյան, այլ նաև հայ վնասվածքաբանները: 

Բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ-վնասվածքաբան Արա Այվազյանը հանդես եկավ դասախոսությամբ երեք թեմաներով՝ բազկոսկրի, արմունկոսկրի  կոտրվածքներ և մանժետի վնասվածքներ:Յուրաքանչյուր վնասվածք ունի իր առանձնահատկություններն ու բուժման սպեցիֆիկան, ասում է փորձառու վնասվածքաբանը: Եվ ցանկալի արդյունք ապահովելու համար շատ կարևոր է ճիշտ մոտենալ վնասվածքին. «Այսօրվա բժշկությունը թույլ է տալիս հիվանդին վերադառնալ նախավնասվածքային մակարդակին: Եվ մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք չպետք է բուժումից հետո ասենք մի քիչ լավ կամ վատ է ստացվել, այլ պետք է անենք ամեն ինչ շատ կարճ ժամանակում հիվանդին նախավնասվածքային վիճակին վերադարձնելու համար: Իսկ դրահամար այսպիսի հանդիպումներն ու քննարկումները շատ կարևոր են նոր ինֆորմացիայովվերազինվելու, աշխարհում կիրառվող բուժման նորագույն մեթոդներին և փորձառություններինծանոթանալու համար»:

Իր փորձով և բուժման մեթոդներով հայ վնասվածքաբանների հետ կիսվելու էր եկել Չեխիայի փորձառու վնասվածքաբանՄարտին Քլոուբը, ում կարծիքով այսպիսի դասընթացներն ու հանդիպումները կարևոր են մի քանի պատճառով. նախ ծանոթանում ես աշխարհի մյուս ծայրում ապրող գործընկերների հետ, հասկանում ես, թե ինչպես են նրանք բուժում վնասվածքը կամ կոտրվածքը, ապա ներկայացնում նաև բուժման քո սեփական փորձն ու մեթոդները. «Ես այսօր ներկայացրեցի բուժման այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ բուժման ընթացքում: Կատարել ռենտգեն հետազոտություն, շփվել պացիենտի հետ՝ հավաքելով անամնեզ, հաշվի առնել բժշկական գիտական ուղեցույցները, որոնք ասում են, թե այս կոտրվածքի դեպքում բուժման որ մոտեցումն է ավելի էֆեկտիվ և ապահով: Երբ ամբողջացնում ես այս բոլորը, ստանում ես լավագույն արդյունքը»:

Մոսկվայի վնասվածքաբանության կենտրոնի մասնագետ Գրիգորի Կարապետյանի կարծիքով էլ այսպիսի դասընթացները ուղղված են ավելի գրագետ վիրահատություններ կատարելուն. «Ժամանակակից բժշկությունը քայլ առ քայլ գնում է բարդությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով, կան ժամանակակից ստանդարտներ և նորարություններ կոտրվածքները բուժելու համար: Եվ ես այսօրվա իմ ելույթով ներկայացրեցի այն մեթոդները, որոնցով ես եմ առաջնորդվում»:

Ամբողջ սեմինարը անցավ ակտիվ քննարկումների և երկխոսությունների մակարդակով: Հայ վնասվածքաբաններին հետաքրքրող բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները, իսկ կատարված դիտարկումները ընդունելի արտասահմանյան մասնագետների համար:

AO Հայաստանի ղեկավար, միջոցառման կազմակերպիչ Կարեն Մարտիրոսյանը ամփոփելով սեմինարը կարևորեց այն ինֆորմացիան, ինչը ստացան հայ վնասվածքաբանները այս սեմինարի շրջանակներում. «Այո, այսօր համացանցը հարուստ  է տարբեր տիպի բուժման մեթոդներիև իմպլանտների մասին տեղեկատվությամբ, սակայն դրանք ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ է ինչպես գիտելիքներ, այնպես էլ որոշակի փորձ: Օրինակ՝ Չեխիայից ժամանացած փորձառու վնասվածքաբան, վերին վերջույթների նեղ մասնագետ Մարտին Քլոուբը այնպիսի մանրամասն ու արժեքավոր տեղեկատվություն է տվեց այսօր, որ համացանցում գտնել ուղղակի անհնար է»:

Բժիշկ Մարտիրոսյանը համոզված է, որ այս դասընթացից հետո վերին վերջույթի որևէ կոտրվածք կամ վնասվածք բուժելիս, այսուհետ հայ մասնագետները կհիմնվեն սեմինարի ժամանակ ներկայացված մեթոդների և փորձերի վրա: Քանի որ այս մոտեցումները ապացուցված և հաստատված են գիտականորեն:

 

 

Վերին վերջույթի բուժման նորագույն մեթոդները Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին